Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց երկրորդ հաղթանակը:
Բաչկովի մենամարտը կայացավ ղազախական Ալմաթի քաղաքում: Գյումրեցի մարզիկի մրցակիցը ազգությամբ թուրք, բայց Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին էր: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց առաջին իսկ ռաունդում: