Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը Լիսաբոնում կմասնակցի Եվրոպայի վարկանիշային առաջնությանը:
Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է: Նոր մրցակարգով, Տոկիոյի խաղերում, յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որից 13-ը ՝ եվրոպացիներին, և որից երեքը ՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: