f

Անկախ

Նախօրեին ռուսական ինքնաթիռն ընդհանրապես Բաքու չի էլ մտել, այն Երևան է ժամանել Դոնի Ռոստովից և որևէ առնչություն չի ունեցել հայ ռազմագերիներին վերադարձնելու հետ. «168 ժամ»


«Նախօրեին հերթական սկանդալը ծագեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի շրջանառության մեջ դրած չճշտված լուրի պատճառով, թե նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան:

Հաշվի առնելով հարցի զգայունությունը, բնականաբար, այն երկրում մեծ իրարանցում առաջացրեց, կուտակումներ՝ օդանավակայանում: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների, ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Տարատեսակ, այդ թվում՝ տելեգրամյան աղբյուրներում, այցի երթուղու և նպատակի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ տարածվեցին՝ ինքնաթիռը Բաքու չի հասել՝ ճանապարհի կեսից շրջվել-վերադարձել է, ինքնաթիռը թուրք-ադրբեջանական պատվիրակություն է բերել Երևան, չի հաջողվել պայմանավորվել Ադրբեջանի հետ ռազմագերիների վերադարձի շուրջ…

Մինչ անհետ կորած որոշ զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի մոտ, որոշներն էլ՝ չեն հասկանում` ինչ է տեղի ունեցել, ինչ պայմանավորվածություններ են եղել ադրբեջանական կողմի հետ, կամ եղե՞լ են, թե՞ ոչ, ՀՀ իշխանությունները շարունակում են անպատասխանատու հայտարարություններով հանդես գալ՝ տպավորություն ստեղծելով, թե ռուսական կողմին չի հաջողվել ռազմագերիներին բերել Երևան:

Իսկ գեներալ Մուրադովը ՀՀ իշխանություններին է մեղադրում ստեղծված իրավիճակի մեջ:

«Հրապարակի» թղթակցի հետ զրույցում Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովը նշել է, որ ՀՀ պաշտոնյաների արածը կեղծ պրովոկացիա է:

«Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել է Մուրադովը՝ շարունակելով պարզաբանել, որ երեկ գերիների վերադարձ ծրագրված չէր:

Նրա խոսքով, եղել է սովորական, պարզ աշխատանքային այց:

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախօրեի ինքնաթիռն ընդհանրապես Բաքու չի էլ մտել:

Ավելին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ռուսական ինքնաթիռը Երևան է ժամանել Դոնի Ռոստովից և որևէ առնչություն չի ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին Երևան վերադարձնելու հետ:

168.am-ը փորձեց տեղեկությունը պարզել նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունից կամ ՌԴ ՊՆ մամուլի բաժնից, սակայն մեր հարցերը դեռ անպատասխան են մնացել»,-գրում է թերթը:

հայ գերիներ բաքու մամուլի տեսություն

Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Ավելին
Ավելին