f

Անկախ

Իշխանությունը պատրաստ է մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավելի մնա աթոռին․ «Փաստ»


«Արձանագրենք մի քանի խիստ կարևոր իրողություններ: Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 5 ամիս, բայց իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե հայկական կողմը որքան զոհ, վիրավոր, անհետ կորած ու գերի ունի: Նիկոլ Փաշինյանը, ըստ պահի անհրաժեշտության, տարբեր թվեր է հայտարարում, հետո ինքն իրեն հերքում, ինքն իրեն հակասում, պետական պատկան մարմինները սրբագրում են Փաշինյանի հնչեցրած թվերը, հետո ինչ-որ մի ժամանակ հետո նորից այլ թվեր հրապարակում: Ըստ էության, խնդիրն այն չէ, որ Նիկոլը ստույգ չգիտի այդ թվերը, պարզապես նա խուսափում է դրանք հանրայնացնել, քանի որ դա լրացուցիչ հանրային դժգոհության ալիք կբարձրացնի՝ իշխանության նկատմամբ հավելյալ հայհոյանքների չափաքանակով:

Իսկ Նիկոլի համար իր վարկանիշից առավել արժեքավոր բան այս աշխարհում չկա, այն էլ՝ նախընտրական այս ժամանակահատվածում: Մարդը պատրաստ է հանուն մի քանի լայքի ու գերազանցապես ֆեյքային գովեստների դրսևորել այսպիսի ամոթալի վարքագիծ, մի ողջ հասարակության պահել լարվածության և անորոշության մեջ: Հաջորդը՝ երկու օր առաջ Նիկոլն իր խոսնակի միջոցով, իսկ դա նույնն է, ինչ ինքը հայտարարեր, լուր տվեց, թե գերիներ են վերադառնում: Բնականաբար, գերիների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները շտապեցին օդանավակայան, բայց րոպեներ անց պարզվեց, որ ոչ մի գերի էլ չկա ինքնաթիռում, այն դատարկ է վայրէջք կատարել: Նախ՝ մարդկայնորեն չես կարող նկարագրել այն ծնողների հոգեկան ապրումները, ովքեր շտապել էին օդանավակայան՝ հույսով, որ հենց իրենց որդին է վերադարձել: Կրկնակի անհնար է նկարագրել, թե այդ մարդիկ ինչ էին զգում, երբ պարզվեց, որ որևէ մեկը չի վերադարձել գերությունից:

Եվ այս անմարդկային ու անբարոյական իրադարձության հեղինակը Հայաստանի վարչապետի աթոռը զավթած, հույսի, լույսի ու ճակատագրերի վաճառական Նիկոլ Փաշինյանն է: Պարզապես անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է իշխանությունը տեղյակ չլինել, որ ինքնաթիռը դատարկ է, ուղղակի անհնար է: Չի լինում այդպես, հետևաբար ի՞նչն էր մոտիվը նման ամոթալի ներկայացում, շոու բեմադրելու համար, երբ հիմքում այդքան զգայուն խնդիր է: Դեռ անհայտ է, բայց վստահ եղեք՝ Նիկոլը շատ արագ մեղավորներ կգտնի: Այդուհանդերձ, մի բան արդեն վաղուց պարզ է՝ այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հատել են բոլոր կարմիր գծերը, գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները:

Սուտ խոսելու, մանիպուլացնելու, մարդկանց ուղեղը լվալու և, վերջապես, իրենց իշխանությունը գոնե մեկ օրով ևս երկարացնելու անզուսպ ցանկությունն այնքան մեծ է այս մարդկանց մոտ, որ պատրաստ են մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա: Հաջորդը՝ օդանավակայանի մոտ հավաքվածները, տեսնելով, որ Նիկոլն իրենց խաբել է, գնացել և միացել են զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր այդ նույն ժամանակ շրջափակել էին պաշտպանության նախարարության մուտքերը: Հարգելի հարենակիցնե՛ր, ինչո՞ւ եք գնում ՊՆ, մի մարմին, որն արդեն կազմաքանդված է Նիկոլի կողմից, ի՞նչ կարող է անել Պաշտպանության նախարարությունը, որ չի անում:

Գերիներին, անհետ կորածներին և զոհված զինծառայողների աճյունները վերադարձնելու առաջնային մանդատը երկրի բարձրագույն իշխանության գործառույթն է՝ ձեզ, մեզ հայտնի մի մարդու գլխավորությամբ, որը զավթել է Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության շենքը և այնտեղ պատսպարվում է մի քանի հազար ոստիկաններով: Նա պետք է այդ հարցերը լուծի, ավելի ճիշտ՝ արդեն լուծած լիներ: Հաջորդը՝ Ադրբեջանի արտգործնախարարը դատարկ ինքնաթիռի վայրէջքից շատ չանցած հայտարարեց, որ իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, և որ գերեվարված հայերն ընդամենը ահաբեկիչներ են, որոնք գերի են ընկել նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, երբ, ըստ էության, ռազմական գործողությունները դադարեցված էին:

Թուրքերի հետ քիրվայություն և առևտուր անել երազող Նիկոլ Փաշինյանը և իր սազանդարները չեն մեկնաբանում այս անհեթեթությունը, քանզի չեն կարող, քանզի Հայաստանը նրանց ձեռամբ դարձել է մի «իզգոյ» երկիր, որին ազերաթուրքական տանդեմը զրկել է սուվերենությունից ու ինքնիշխանությունից: Ամփոփենք՝ հայ ազգի արժանապատվությունը երբեք այսպես ոչ ոք չի տրորել ու նսեմացրել, ինչպես Նիկոլն ու իր քաղաքական ու բարոյական անմեղսունակությամբ տառապող «ուսապարկերի» թիմը: Եվ այս մարդիկ ցանկանում են ընտրություններ կազմակերպել, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում: Արձանագրումը մեկն է՝ եթե հաղթում է Նիկոլը, ապա պարտվում է հայն ու Հայաստանը, խփվում է մեր պետականության վախճանի վերջին մեխը: Հակառակը պնդողները այդ քաղաքականության փայատերերն ու իրականացնողներն են:

Հ.Գ.- Ի լրումն ամենի, երեկ ուշագրավ հայտարարություն է արել Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Երբ լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչո՞ ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք նախօրեին հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, Մուրադովը պարզապես ասել է. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը: Գերիների վերադարձ պլանավորված չի եղել»: Իշխանություններին մնում էր ասել, որ... գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս են ունեցել: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

մամուլի տեսություն իշխանություններ հայ գերիներ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին