Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագիտական և մարդկային բարձր որակներով օժտված անձնակազմին, առանձնապես՝ կորոնավիրուսային հիվանդների սոմատիկ բաժանմունքի պատասխանատու Տաթևիկ Գասպարյանին և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Կարեն Գրիգորյանին՝ պրոֆեսիոնալ և բազմակողմանի բուժում իրականացնելու և ինձ լիարժեքորեն ոտքի կանգնեցնելու համար»: