Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Russian.rt.com-ը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արևելյան Յավա նահանգի Կեպանժեն բնակավայրից 41 կմ հեռավորության վրա՝ 84 կմ խորության վրա:
Ավելի վաղ Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: