Վրաստանի վարչապետին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում մայիսի 4-11-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել: Գրում է Gazeta.ru-ն։
«Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել գործատուներին առաջարկություն ներկայացնել իրենց աշխատողներին աշխատանքի հեռավար ռեժիմ տեղափոխելու վերաբերյալ: Մայիսի 4-11-ը ամբողջ Վրաստանում հանգստյան օրեր են հայտարարվել», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության խոսքերը:
Կառավարությունը հորդորել է քաղաքացիներին պահպանել դիմակների ռեժիմը և սոցիալական հեռավորությունը՝ վարակման նոր դեպքերի աճից խուսափելու համար։
Ապրիլի 6-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարեց, որ իր մոտ COVID-19 է ախտորոշվել: