Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ կղզում ժայթքած հրաբխի հետևանքով բնակչությանը տարհանել են, հայտնում է BBC լրատվականը։
Տարիներ ի վեր քնած համարվող հրաբուխը սկսել է ակտիվություն ցուցաբերել դեկտեմբերին և վերջնական ակտիվացել է այս շաբաթ։
Սենթ Վինսենթ և Գրենադիններ կարիբյան կղզիների դաշնային պետության վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը «կարմիր գոտիներում» գտնվող ավելի քան 16 հազար բնակչի հորդորել է տարհանվել։
Տարհանվածներին նավերով տեղափոխել են կղզու համեմատաբար ավելի ապահով վայրեր։
Պետությունում գրանցված ամենաուժեղ ժայթքումը տեղի է ունեցել 1902 թվականին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։