f

Անկախ

Կոնստանտին Զատուլին․ «Խաղաղապահ բրիգադի ղեկավարին մեղադրելն այնքան էլ արդար չէ»․ «Հրապարակ»


Գեներալ Մուրադովի հայտարարությունը, որ ռազմագերիներով ոչ մի ինքնաթիռ էլ երեկ չպետք է վայրէջք կատարեր Երեւանում, եւ որ իշխանությունները մոլորեցնում են բնակչությանը, երկրաշարժի ազդեցություն ունեցավ։ Երեկ մենք զրուցեցինք ռուսաստանցի քաղաքական գործիչ, ՌԴ Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ։

Նա տեղյակ չէ, թե ինչ պայմանավորվածություններ կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, բայց հակված է հավատալու Մուրադովին։ «Ես չգիտեմ նաեւ, թե նա ինչու է նման հայտարարություն արել։ Երեւի, որովհետեւ ասվել էր, որ ինքնաթիռով վերադառնում են գերիներ, իսկ իրականում, ինչպես ասել է Մուրադովը, եթե Դուք ճիշտ եք մեջբերում, նման վերադարձ չէր ենթադրվում։ Կամ էլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- ասաց Զատուլինը։ Հարց ուղղեցինք․ այնուամենայնիվ, ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն է, մինչդեռ դրա 8-րդ կետը չի կատարվում, ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ գերիները վերադարձվել են, իսկ Բաքվում մնացած հայերն ահաբեկիչներ են։ Հետեւաբար, արդյո՞ք Ռուսաստանը մատների արանքով չի նայում մեզ համար անչափ ցավոտ այդ խնդրին։ «Ինչո՞ւ մատների արանքով։ Ձեզ հայտնի է, որ ՌԴ-ն կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը։ Ես արդեն ասացի, որ տեղյակ չեմ գերիների վերադարձի հետ կապված բանակցություններից, բայց խաղաղապահ բրիգադի ղեկավարին, որը նախկին ռազմական գործողությունների գոտում կարգուկանոն է հաստատում, մեղադրել այնքան էլ արդար չէ։
Այս հարցը պետք է ավելի բարձր մակարդակով լուծվի։ Իսկ այն, որ դեռ լուծված չէ, սա, դե տեսնում եք, առկա լարված հարաբերությունների հետեւանք է, Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ եղած ու պահպանվող հարաբերությունների։ Ռուսաստանը, որքանով ես եմ հասկանում, փորձում է այդ հարցը լուծել, բայց եթե կարծում եք, որ դա այդքան հեշտ լուծվող հարց է, այդ պարագայում աշխարհի բոլոր գերիները կվերադառնային իրենց տները։ Իսկ մենք գիտենք, որ դա երբեմն շատ երկար է տեւում։ Եվ որտեղի՞ց տպավորություն, որ ՌԴ-ն խուսափում է «կատարել»։
 

Հայաստան Արցախ հայ գերիներ Կոնստանտին Զատուլին Ռուստամ Մուրադով

Այլ հոդվածներ հեղինակից

Մենք շահագրգռված ենք, որ այն, ինչ պայմանավորվել են ՌԴ և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը, իրականացվի գործնականում. Լավրով
նիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան
նիկո՛լ, մահվան համբույրը ճաշակել ես, վախը սրտումդ սպասի՛ր… Գալո՛ւ են հետևիցդ...
«Վեոլիա Ջրի» անփութության հետևանքով Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է փոսում․ նրան հոսպիտալացրել են․ shamshyan.com
Արմեն Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր
Չենք նվազեցնում ջանքերը՝ բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրովը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Փաշինյանն իր ամեն ասածի համար պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, հետո դատի տան, սկսի հիմքեր փնտրել. Հայկ Ալումյան
Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով
Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը հայտնի է
Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին
Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան
՛՛Հրապարակ՛՛․Մենք մատաղի գառներ չենք, չենք սպասելու , որ մեզ մատաղի գառի պես մորթեն
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն
Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը
Վրացի հոգևորականները ծեծել են վանքը Ադրբեջանին «վաճառած» նախկին ԱԳՆ աշխատակցին
Մայիսի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք
՛՛Հրապարակ՛՛․ԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանեց դավաճան,հողատու, կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել
Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի. ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման մասին կառավարության որոշման հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան
Համաշխարհային բանկը շուրջ 3,7 մլն դոլար է հատկացնում պատերազմից տուժած արցախցիներին օժանդակելու ծրագրերի համար
Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը
Դուք , որ 44 օր պատերազմը հաղթելու ստերով մեզ կերակրում էիք, պատվաստումն ի՞նչ է, որ չստեք։
Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ՝ տնտեսական աճի տեմպը կարագանա. Փաշինյան
Ավելին
Ավելին