f

Անկախ

Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ


Ինֆորմացիոն դաշտում Հայաստանի եւ հայության դեմ Ադրբեջանի պատերազմը փաստացի շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` անդրադառնալով այն փաստին, որ Google Maps քարտեզներում Երեւանի փողոցներն ադրբեջանցիներն անվանակոչվել են իրենց հերոսների անուններով:

«Նախ, պետք է արձանագրենք, որ որպես կանոն ինֆորմացիոն դաշտում ադրբեջանցիների ցանկացած գործողություն համակարգվում է Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից։ Դա ցույց է տալիս ադրբեջանական հակահայկական քարոզչության մեր բազմամյա փորձը։ Ուրեմն այս պետք է խոսել, ոչ թե այնպես, որ մեկը մտել է, քարտեզը խմբագրել, այլ սա հետեւողական գործողություն է, ավելին՝ ադրբեջանական տարբեր ինտերնետային խմբերում մենք տեսել ենք, որ դա կազմակերպված բնույթ է կրում։ Այսինքն բազմաթիվ խմբերի, ինպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ուղղորդում են նման գործողությունների կատարման։ Հետեւաբար առաջին հանգամանքը, որ անհրաժեշտ է շեշտել, այսպիսի հարձակումների կազմակերպված բնույթն է։

Երկրորդ հանգամաքը, որ բխում է սրանից, հետեւյալն է, որ եթե նման երեւույթները կազմակերպված են, ապա կարող ենք արձանագրել, որ ինֆորմացիոն դաշտում եւս Հայաստանի եւ հայության դեմ Ադրբեջանի պատերազմը փաստացի շարունակվում է։

Առաջին նպատակն անշուշտ հայության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն է, գիտենք, որ ներկայումս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ակտիվորեն տարածվում է, որ ընդհանրապես ամբողջ Հայաստանն է նախկինում եղել արեւմտյան Ադրբեջան, այնպես որ առհասարակ հայերը այստեղ եկվոր են եւ պետք է նրանց հիշեցնել, թե ովքեր են այս տարածքի իրական տերերը՝ իրենց մեկնաբանությամբ։ Ցավոք սրտի, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք նպաստում են այս քարոզչության տարածմանը։ Այսպիսի արշավներ կազմակերպելով մի օր ունենում ենք դրա բացասական դրսեւորումը, երբ Հայաստանում ապրող մարդիկ էլ մի օր սկսեն այսպիսի թեզերը տարածել»,- ասաց նա։

Թուրքագետը հիշեցրեց, որ Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները փաստացի հենց Google Maps-ի եւ նմանատիպ այլ ծառայությունների օգնությամբ էին իրականացնում Հայաստանի տարածքի մի մասի զիջումը թշնամուն։

«Իսկ ի՞նչ գիտենք, որ վաղը չի ստեղծվի մի իրավիճակ, եթե չհակադարձենք նման արշավներին, որ մեկ այլ բնագիծ ներկայիս օկուպացիոն ռեժիմը փաստացի որոշի զիջել Տավուշում, Վայոց Ձորում եւ այլն»,-ասաց նա։

Գեղամյանը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանում գործում էին կառույցներ, որոնք համակարգված աշխատանք էին տանում, որպեսզի թույլ չտային նման փորձեր, եթե այնուամենայնիվ լինում էին, շատ արագ արձագանքում էին։

«Վերջին տարիներին նման կառույց չկա, կապիտուլյացիայից հետո առավել եւս որեւէ հակադարձում հակահայկական որեւէ քարոզչության ականատես չենք լինում, ավելին, ներսում ունենում ենք որոշում կայացնող քաղաքական գործիչներ, որոնք նպաստում են այդպիսի թեզերի տարածքումը հանրության շրջանում։ Սա վկայությունն է այն բանի, որ ներկայումս Հայաստանում թուրքամետ իշխանություններ են գործում»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որ Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ ադրբեջանցիներն իրենց հերոսների անուններով են կոչել։

Վարուժան Գեղամյան մամուլի տեսություն Ադրբեջան սահմանագծում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին