f

Անկախ

ՏՄՊՊՀ-ն այս տարի «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ երկու անգամ տուգանք է կիրառել՝ 32 414 000 դրամ ընդհանուր գումարի չափով


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել», «իշխանությունները չեն նկատում «ԱլկոԻմպորտԷքսպորտ»-ի կողմից կատարվող իրավախախտումները», ինչպես նաև հրապարակման մեջ տեղ գտած այլ պնդումները չեն  համապատասխանում իրականությանը: 

Տեղեկացնում ենք, որ դեռևս 2019 թվականիօգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովըՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել  «ԱլկոԻմպորտԷքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ  «Օմսկվինպրոմ»  ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես`  ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար 16 207000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:

Նշված որոշումները հրապարակված  են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և հասանելի են հանրությանը՝ http://www.competition.am/uploads/resources/Vo95_09_08_2019.pdf,http://www.competition.am/uploads/resources/Vo143_22_10_2019.pdf, ինչպես նաև այդ մասին  հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տրամադրել նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2019 թվականին  «ԱլկոԻմպորտԷքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար դարձյալ տուգանք էր կիրառել՝ http://www.competition.am/uploads/resources/Vo107_06_09_2019.pdf

 

 

 

ՀՀ տնտեսական մրցակցության 

պաշտպանության պետական հանձնաժողով

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով «ԱլկոԻմպորտԷքսպորտ» Ռուսաստան տուգանք

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին