Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընդունեց «Բոլոնիա»-ին:
Հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջնամասում բացեց Պեդրոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մեկնարկային կազմում չէր, սակայն 68-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման
«Ռոմա»-ն հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0:
Այս տուրից հետո «մայրաքաղաքայինները» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում են 7-րդ տեղում և ունեն 54 միավոր: Առաջատարը «Ինտեր»-ն է, որն ունի 74 միավոր: