f

Անկախ

Կարասին․ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավորման հարցում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, գրում է «Կոմերսանտը»։

«Կարծում եմ, որ համանախագահներն այդ ուղղությամբ կարող են օգտակար դերակատարություն ունենալ։ Այդ «եռյակը» ունի փորձ և զգալի արտաքին աջակցություն։ Կարծում եմ՝ կարելի է վերականգնել ԵԱՀԿ հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը զգալի միջազգային արձագանք կստանար»,- ասել է Կարասինը։

Նա նշել է նաև, որ հիմնական հարցերը կապված են հումանիտար խնդիրների՝ ռազմագերիների փոխանակումն ավարտին հասցնելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, վերադարձող փախստականների համար պատշաճ պայմաններ ստեղծելու հետ։

«Նաև սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և հարակից շրջանների ականազերծման հարցը»,-ասել է նա։

Շատ բան, ըստ Կարասինի, կախված կլինի նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վստահություն հաստատել կողմերի միջև։

«Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ շարունակում է քաղաքական հարցերի քննարկումը, լուծումների որոնումը։ Ակտիվ աշխատում է փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ»,- ասել է Կարասինը:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակոնֆերանսի ընթացքում վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:

ԼՂ հակամարտություն Մինսկի խմբի համանախագահներ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին