f

Անկախ

Համագյուղացուն սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդա­մա­սում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ըն­թաց­քում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել և կացարանի մոտ գտնվող խոտ հավաքելու համար նախատեսված եռոտանիով դիտավորությամբ թեթև վնաս պատճառել նրա առողջությանը: Խնջույքի մասնակիցների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է, և նրանք հեռացել են:

Այնուհետև, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նա գնացել և ճանապարհին հանդիպել է իր հետ վիճած բարեկամին, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած գերանդիի սուր հատվածով բազ­մաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նախորդ օրը ստացած վնասվածքներից մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին