f

Անկախ

Համագործակցության նոր հուշագիր՝ ՄԿՈՒ ոլորտում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանը:

Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում ծրագիրը» Հայաստանում իրականացվում է 2017 թվականից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ` Գերմանիայի Մեկլենբուրգ–Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի միջև պայմանագրի շրջանակում: Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել վերոնշյալ ուսումնական կենտրոնի Հարավային Կովկասի ՄԿՈՒ համագործակցության ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը:

Ողջունելով նոր ծրագրի մեկնարկը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ երեք տարի նախարարությունն արդյունավետ համագործակցում է «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հետ, որի ծրագրերը համահունչ են ՄԿՈՒ ոլորտում պետական նպատակադրումներին: «Հուշագրի շրջանակում նախատեսվում է նոր մասնագիտությունների ներդրում, հետևաբար, լրացուցիչ և նորանոր ռեսուրսներ կուղղվեն ՄԿՈՒ ոլորտ՝ ապահովելով կայուն և շարունակական համագործակցություն: Մենք շեշտադրում ենք ոչ միայն կոնկրետ մասնագիտությունների ներդրման, այլ համալիր գործողությունները՝ վերապատրողների կարողությունների զարգացում, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովում և այլն»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախատեսվում է վերանայել ՄԿՈՒ չափորոշիչները, որի համատեքստում կարևորվում է ծրագրի առաջարկած համընդգրկուն մոտեցումը: Նա ծրագիրը կարևորել է նաև այն իմաստով, որ նախարարությունը խրախուսում է տարբեր հետազոտություններ՝ հասկանալու ապագայի մասնագիտությունները և ուղղորդելու ապագա դիմորդներին, ինչպես նաև նաև աշխատաշուկայի ուսումնասիրության հարցումների կազմակերպումը Հայաստանի մարզերում: Նախարարի տեղակալը կարևորել է նաև «Աշակերտական/ուսանողական ընկերություն» մոդելի պիլոտային ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և դպրոցներում:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանն ընդգծել է, որ ծրագիրը շատ ճկուն է, հետևաբար հետաքրքիր գաղափարների դեպքում նոր միջոցներ կներգրավվեն:

Համաձայն հուշագրի՝ կողմերը կիրականացնեն.

-կրթության և տնտեսության միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրեր, ՆՄԿՈւ կրթության նորմատիվ իրավական բազայի և կրթական ծրագրերի մշակում և կատարելագործում, ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդում,

-աշխատանքի շուկայում շրջանավարտների զբաղունակության և մրցունակության խթանում, ՄԿՈՒ ոլորտը որակավորված մասնագետներով ապահովելուն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպում,

-ուսումնական հաստատությունների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության ձևավորում և ամրապնդում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաստ». Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին
«Հրապարակ». Ժուչոկներ՝թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի 07:56, 01.04.2020
«Ժողովուրդ». Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ
Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր
Կորոնավիրուսից մահացածների թվով ԱՄՆ-ն գերազանցել է Չինաստանին
Ժնևում ՄԱԿ-ի ինը աշխատակից կորոնավիրուսով է վարակվել
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը բուժվել է կորոնավիրուսից
«Եվրատեսիլը» կանցկացվի առցանց համերգի ձևաչափով
Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Factor.am: «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին
Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան
Առցանց դասը հեռավար կրթություն չի - փորձագետ
Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում
Տանկիստների գործնական պարապմունքներ
Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը
«Իմ քայլը» գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար. Մելիքյան
Ամոթ ձեզ, այս պահվածքը ոչ մի ձեւով հարգելի չէ. Մարուքյանը՝ Իմ քայլին
«Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին
ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է
Ավելին
Ավելին