f

Անկախ

Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը


Հայ ժողովրդի համար սովետն իդեալական ժամանակահատված էր․ փող էին աշխատում (փախցնում), գողանում գործարանից, ստեղծագործում, գիտությամբ զբաղվում, շինարարություն անում (ավազի ու ցեմենտի համամասնությունները երբեմն խախտելով), կրթվում (դիպլոմ ստանում), ռուս աղջիկների հետ սիլի–բիլի անում, «տակից» ապրանք ճարում և Սև ծովում հանգստանում (հիմնականում Ադլերի կողմերը)։

Սովետը հայ ժողովրդի համար լավ էր նաև այն պատճառով, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու տհաճություն չունեինք, այսինքն՝ հա՛մ սովետական Հայաստանը պետության պես մի բան էինք համարում ու հպարտանում ռեսպուբլիկայով, հա՛մ պետական գործերով չէինք զբաղվում։

Սովետի ժամանակ մեր անվտանգությունն ուրիշն էր ապահովում։ Սեփական դրամավարկային քաղաքականությունը հայ ժողովուրդը չէր վարում։ Մոսկվայում կոնյակ–բաստուրմայով որոշ մանր հարցեր շատ արագ լուծվում էին։ Թույլատրված էր ապրիլի 24–ին գնալ Ծիծեռնակաբերդ։

Սովետի ժամանակ սովետահայերը հահաճույքով կարող էին հայհոյել թուրքերին՝ չվախենալով հետևանքներից ու կյանքի չկոչելով հայհոյանքի բուն ռազմաքաղաքական մասը։

Սովետի փլուզումը մի պահ բոլորին գցեց էյֆորիայի մեջ։ Հայերը մտածեցին, որ «Ջերմուկով» ու մոլիբդենով կարելի է ապրել։ Ինչ մնում էր թուրքերին, ապա կարելի է քիրվայություն անել ու լավ ապրել։ Ղարաբաղի հարցն էլ ուզելով է լուծվելու կամ էլ կարելի է տալ ու պրծնել։ Պարզվեց, որ այդպես չէ։

Պարզվեց, որ անկախությունը ոչ միայն հաճելի երևույթ է, այլ նաև ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, ինչպես նաև քաղաքացու առկայություն։

Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ մեր քաղաքացիների մի հսկայական հատված փախչում է անկախությունից։ Մինչև Նիկոլն էլ կար այդ գործընթացը։ Նիկոլը պարզապես սրեց ամեն ինչ և հայ ժողովրդին առաջարկում է գնալ դեպի Թուրքիա՝ լավ կյանքի ակնկալիքով։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանին նույնիսկ Աջարիայի հեռանկարը չի սպառնում, քանզի մեր ոխերիմ հարևանները ոչ թե ուզում են տնտեսապես գրավել Հայաստանը, այլ ուղղակի ոչնչացնել այն։

Նիկոլն առաջարկում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքն ապրի, քանի որ ոտքի կանգնած Հայաստանն իրեն դատելու է, մեղավորներին պատժելու է։

Հայաստանի վերջին կռիվը հիմա է։ Կա՛մ մենք կթերթենք այս խայտառակ էջը և կստանանք էքզիստենցիալ շանս, կա՛մ այլևս որևէ շանս չենք ունենա։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Ադրբեջան

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին