ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ապրիլի 7-ին Կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ Ոստիկանություն։
Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։