f

Անկախ

ՃՈ-ում պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին


ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում 2019թ․փետրվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պայմանագրային ծառայություններն իրականացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կ․ Կ․-ի կողմից կազմված և նույն ծառայության պետի կողմից հաստատված առաջադրանքները:

Մասնավորապես, պարզվել է, որ Կ․Կ․-ն 2018-2019թթ-իընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ կերպով է կատարել իր պարտականությունները։ Մասնավորապես, պատշաճ հսկողություն չի իրականացրել ընկերության կողմից գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, առանց համոզվելու դրանց փաստացի, ամբողջությամբ և տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված լինելու մեջ։ Արդյունքում, անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 255.824.768,8 ՀՀ դրամի գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ:

Վերոգրյալ արարքը կատարելու համար Կ․Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու մասին։ 

Այսինքն քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի կողմից Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման նպատակով իրականացված աշխատանքների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը նպաստել է հանցանքների կատարմանը, որի արդյունքում՝ խաբեության եղանակով, պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը հիշատակված գնման գործընթացը նույնպես տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Թեև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել  հիշյալ գնումների գործընթացներում գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն նույն որոշմամբ հաստատված է համարել, որ հանձնաժողովն անտեսել է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, այն է՝ առանձին բնութագրեր ունեցող ծառայությունները 1 չափաբաժնում խմբավորած լինելը, գնման հիշյալ գործընթացներին այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնող, արհեստականորեն բարդեցված տեխնիկական բնութագրեր կազմելը, և միջոցներ չի ձեռնարկել դրանք օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Բացի այդ, հանձնաժողովը «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և հրավերով պահանջված՝ «Մասնագիտական փորձառության» չափանիշն ապահովելու համար ընկերության կողմից գնման երեք ընթացակարգերում ներկայացված, որպես նախկինում նմանատիպ կատարված աշխատանքների վերաբերյալ 2014թ-ին․և 2016թ․-ին կնքված, փաստացի այդ պահանջը չբավարարող պայմանագրերը գնահատել է բավարար: Միաժամանակ, հանձնաժողովը խախտել է ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 61-րդ կետի 4-րդ ենթակետը՝ սահմանված կարգով չի արձանագրել առկա անհամապատասխանությունները և չի ծանուցել մասնակցին՝ ընկերությանը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկելու անհամապատասխանությունները:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնոդրագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում տեղ գտած վերը հիշատակված թերությունները, դրանց պատճառներն և նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված պաշտոնատար անձի և ընկերության տնօրենի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Այլ հոդվածներ հեղինակից

՛՛Հրապարակ՛՛.Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին
«Իմ քայլը» իշխող դաշինքը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները Ընտրական օրենսգրքում
Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս
«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում
Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ Ազգային Համաձայնության կառավարությունը. Արմեն Դարբինյանը ցանկ է հրապարակել
Արման Թաթոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը ճիշտ չեն. ՄԻՊ աշխատակազմ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Վստահեցում. Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 մարդու մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Հոդվածների/հրապարակախոսական տեքստերի մրցույթ՝ «Այլ Երևան» ծրագրի շրջանակում
Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց դա մերժվեց․ Տեր-Պետրոսյան
Առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը
Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում
ԱԺ-ն քննարկեց Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու նախագիծը
Ավելին
Ավելին