f

Անկախ

«Իրավունք»․ Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան


«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը բացառիկ հարցազրույց է տվել «Իրավուն­քին»՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, պաշտպանությանը վերա­բերող հարցերին, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:

 

«Այն, ինչ կատարվեց, բանակցությունների ոչ ճիշտ վարման հետևանք էր»

-Պարո՛ն Բալասանյան, ինչպիսի՞ն է այսօր Արցախի արտաքին հարաբերությունների օրակար­գը, և որո՞նք են առաջնահերթությունները:

- Եթե հարցը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, ապա, որպես այդպիսին, այս պահի դրությամբ այն չկա: 2020-ի նոյեմբերի 9-ի ժամանակավոր հրադադարի հայտարարության տեքստից հետո Արցախի Հանրապետության տա­րածքում Ռուսաստանի Դաշնության խա­ղաղապահ ուժերն են ծառայություն իրա­կանացնում: Որպես քաղաքական սու­բյեկտ կամ քաղաքականություն վարող այս պահի դրությամբ չկա: Ինչպես տես­նում եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեու­թյունը ժամանակավոր դադար է առել: Հի­մա կսպասենք, երբ Մինսկի խումբն ար­դեն իսկ կսկսի գործունեություն ծավալել:

Մենք միշտ պատրաստակամ և կողմնա­կից ենք եղել բանակցությունների, որով­հետև ցանկացած վատ բանակցություն ավելի լավն է, քան ամենափոքր բախում­ները: Այն, ինչ կատարվեց, բանակցու­թյունների ոչ ճիշտ վարման հետևանք էր: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի հետ համատեղ օգտագործեց այն: Վերջին օրերին տեսնում ենք Ադրբե­ջանի քաղաքական իշխանությունների հայտարարությունները, որ այն, ինչ պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակում, հրաժարվում են: Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ասում է` մենք հաղթել ենք, որևէ մեկի հետ բանակցելու խնդիր չունենք, Արցախն Ադրբեջան է, և վերջ: Բայց մենք տեսանք, որ ընդհուպ ռազմա­կան ճանապարհով Ադրբեջանը և Թուր­քիան չկարողացան Արցախի հարցը լու­ծել։ Ավելի քան վստահ ենք բոլորս, որ երբևիցե ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու:

-Ալիևն ասում է, որ Արցախի հարց առհասարակ այլևս գոյություն չունի: Այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում խնդրի կարգավորման հեռանկարները:

 

-Ալիևի հայտարարությունն այդքան էլ լուրջ չենք ընդունում, որովհետև այն, ինչի մասին խոսում է իբրև «հաղթող» երկրի ղեկավարությունը` իր եղբայր Թուրքիայի հետ միասին, իրականությու­նից շատ հեռու է:

«Մենք որևէ խնդիր չենք ունենալու ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանվելու»

-Ռուս խաղաղապահները Արցա­խում տեղակայված են 5 տարի ժամկետով: Եթե 5 տարի հետո Ադրբեջանն ասի` վերջ, պետք է գնաք, սրանք մեր գրաված տարածքներն են, խաղաղապահներն էլ դուրս գան, ինչպե՞ս ենք պաշտպանվելու:

- Նախ ասեմ, որ խոսակցությունները, թե Արցախը չի ունենալու զինված ուժեր, իրականությունից շատ հեռու են: Արցախի Զինված ուժերը, Պաշտպանության բանակը, իհարկե, կորուստներ ունեցել են` և՛ մարդկային ռեսուրսների, և՛ նյութատեխնիկական բազայի: Հիմա համալր­վում է մեր Զինված ուժերը, մենք վերանո­րոգել և վերականգնել ենք մեր ամբողջ զինտեխնիկան, զրահատեխնիկան և այլն: Զինված ուժերը համալրվում են պայմանագրային պահեստազորայիններով, որևէ խնդիր չունենք: 1988-91 թթ. էլ, եթե հիշում եք, խորհրդային զոր­քերը գտնվում էին Արցախի հանրապե­տության տարածքում` պայմանական կա­րող ենք ասել Լեռնային Ղարաբաղի ինք­նավար մարզի շփման գծում: 1991 թվա­կանի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խորհրդային Միության զորքերը լքեցին այդ տարածքը, և կարճ ժամանակում ԼՂ Հանրապետության ժողովուրդը կարողա­ցավ կազմակերպել իր ինքնա­պաշտպանությունը:

Եվ 1991- 94 թթ․, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ մարտական գոր­ծողություններ իրականացնել ԼՂՀ տարածքում ապրող ազ­գությամբ հայերի նկատմամբ, մենք կարողացանք համարժեք հակահարված տալ: Արդյուն­քում ՌԴ պաշտպանության նա­խարարի միջնորդությամբ՝ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարով՝ մեր 4400 քառ. կմ տարածքից զատ՝ ընդ­հանուր սահմանները կազմում էին մոտ 12 հազար քառ․ կմ: Մինիմում, եթե 120 տարի հետ դառնանք և պատմական էքսկուրս անենք, ապա չպետք է մոռանանք, որ 1920 թվականին ավելի ծայրահեղ ծանր վիճակում է եղել Լեռնային Ղարաբաղը։ Այդ ժամանակ բնակչության թիվը եղել է մոտավորապես 120-130 հազար հայ. իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ ժամանակ էլ համատեղ՝ անգլիա­ցիների միջնորդությամբ, տարբեր մարտական գործողություններ էին իրակա­նացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բայց մենք այդ ժամանակ ևս պատվով դուրս եկանք: Վստահ եմ, որ հայու­թյունը կանգնած է Արցախում ապրող հա­յության կողքին, և մենք որևէ խնդիր չենք  ունենալու ինքնակազմակերպվելու, ինքնապաշտպանվելու: Այնպես որ, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական իշխանության ղեկավարները, ովքեր մտածում են, որ կարող են ամեն ինչ անել, որ այդ տարածքում հայ չմնա, իրենց միայն թվում է:

- Պարո՛ն գեներալ, պատերազմից հե­տո շատ ռազմական, քաղաքական գոր­ծիչներ տեսակետներ հայտնեցին, որ հնարավոր էր պատերազմը հաղթել կամ գոնե ավելի հայանպաստ փաստաթուղթ ստո­րագրել: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր էր այնպես անել, որ պատերազմն այսպիսի ելքով չա­վարտվեր:

- Միանշանակ՝ այո, բայց դրա մասին չխոսենք, փակագծերը չբա­ցենք: Մենք՝ ես և իմ նմանները, դասեր ենք քաղել, վերլուծություններ ենք արել, թե որոնք էին այն բացերը, որ ունեինք 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժա­մանակ և հիմա, որն ավելի մեծ մասշտա­բով էր: Մենք հիմա արագ աշխատում ենք շտկել մեր սխալները:

«Միանշանակ դուրս ենք գալու այս իրավիճակից»

-Իսկ ի՞նչ կասեք հայաստանյան ներքաղաքական զարգացում­ների մասին: Հնարավոր բոլոր մակարդակներով Հայաստանում պահան­ջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարակա­նը: Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրա­վիճակի հանգուցալուծումը:

- Սա Հայաստանի Հանրապետության ներքաղաքական խնդիրն է:

- Ամեն դեպքում, այդ տրամադրու­թյուններն ինչպե՞ս են ազդում արցախյան գործընթացների վրա:

- Միանշանակ շատ վատ: Մեզ անհրա­ժեշտ է ուժեղ, համերաշխ, համախմբված և ռազմական, քաղաքական ու տնտեսա­կան առումով զարգացած Հայաստան:

- Ի՞նչ կցանկանայիք ասել՝ որպես վեր­ջաբան:

- Փառք բոլոր նահատակներին՝ նրանց, ովքեր մարտնչել են հայրենիքի համար: Ավելի քան վստահ եմ, որ նրանք, ովքեր հայրենիքը սիրում են, համալրելու են մեր պաշտպանության շարքերն, ու մի­անշանակ դուրս ենք գալու այս իրավիճա­կից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Վիտալի Բալասանյան հարցազրույց Արցախի Հանրապետություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին