f

Անկախ

Խանութներում գրանցված ձվի ամենացածր գինը 14 դրամ է. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է շուկան


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի շուկայում գնանկման պատճառների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է նաև որակի, մակնշման հետ կապված խնդիրներ։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին հանձնաժողովի նիստին ասաց ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ  Գևորգյանը։

Ուսումնասիրվել են ձվի շուկայում գրանցված գնանկումը, ծավալներն ու պատճառները։

«Տնտեսվարող սուբյեկտները գնի անկումը պայմանավորում էին ձվի արտադրության ծավալների հետ։ Ամենացածր գինը, որ արձանագրվել է դիտանցման արդյունքում, 14 դրամն է։ Հանձնաժողովը ունի ձվի ինքնարժեքի հաշվարկի իր ցուցիչը, բայց սպասում է նաև տնտեսվարողների բացատրությանը։ Մեր երկրում  ինկուբացիայի համար  ներկրված ձուն ավելի թանկ է, քան այն, ինչ օգտագործում ենք կենցաղում։  Կան խոշոր տնտեսվարողներ, որոնք ունեն քիչ ածան հավեր, բայց արտադրում են մեծ քանակությամբ ձու։ ՏՄՊՊՀ ուսումնասիրում է այդ գործընթացը»,– ասաց Գեղամ Գևորգյանը։

Նշենք, որ այսօրվա նիստին հրավիրված էն նաև մասնագետներին և տնտեսավարող սուբյեկտներ։ Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ տնտեսվարողների կողմից եղել են հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում, ապա  նրանք կտուգանվեն՝ նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ 2018թ. համեմատությամբ ձվի շուկայում աճել են ինչպես արտադրանքի, այնպես էլ իրացման ծավալները։ Մասնավորապես, 2018թ. արտադրվել է ավելի քան 214 մլն ձու, իրացվել է 208.5 մլն–ը, 2019թ. արտադրվել է 251 մլն ձու, իրացվել է 241 մլն–ը։ Նրա խոսքով՝ 2019թ. սեղանի ձու Հայաստան չի ներմուծվել։

Ձվի  որակի, մակնշման հետ կապված խնդիրներ՝ սխալ կամ մասնակի մակնշում, նույնպես հայտնաբերվել են, տվյալները փոխանցվել են սննդի տեսչություն, որտեղ էլ  համապատասխան խմբաքանակը ոչնչացվել է։

ՏՄՊՊՀ Գեղամ Գևորգյան

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին