Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին հայտնում է BFMTV ռադիոկայանը՝ հղում անելով քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:
Ներկայումս նախարարը բուժում է ստանում և «իրեն լավ է զգում»: Նշվում է, որ Ռիեստերն ավելի վաղ այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով, որտեղ մի քանի անձանց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել:
Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը: 3877 մարդ մահացել է, իսկ ավելի քան 62 հազար հիվանդ՝ բուժվել: