f

Անկախ

Եվ վե՞րջ


Վարչապետի աթոռապահին լսելն ու նրա խոսքերը քննարկելը հայտնի գրիչի պատմությունից հետո դարձավ լրիվ անհեթեթ ու անհարկի զբաղմունք, քանի որ շատ դժվար է անբարոյական, բանականությունից զուրկ, գռեհիկ, լպիրշ, ոտքից գլուխ սուտ խոսքին հակադարձել՝ մնալով պատշաճության ու տրամաբանության դաշտում: Շատերն այդպես էլ անում էին, ուղղակի չէին լսում և չէին արձագանքում:  

Բայց պատերազմից հետո չի ստացվում, պատերազմը ցույց տվեց հակառակը. պետք է շատ ուշադիր լինել նրա խոսքերին և ականջին օղ անել դրանք, քանի որ հանպատրաստից խոսքում, բարձր ամբիոնից կամ ամբոխին  հիպնոսացնելիս, մանավանդ անհավասարակշիռ թե անսթափ վիճակում, որին հաճախ ենք ականատես լինում, հաճախ մատնվում է ինքնամոռացության, ավելի ճիշտ՝ մատնում է ինքն իրեն, բերնից սպրդում է ճշմարտությունը, այսինքն այն, ինչ կա իր մտքում: Ու անպայման վերջակետից առաջ ազդարարում է՝ և վերջ:

«Կա՛մ Հայաստանի վարչապետը ես կլինեմ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» արտահայտության մասին շատ է գրվել ու խոսվել: Բայց երեք տարի պահանջվեց հասկանալու համար, որ այն, ինչ ենթադրում էինք ու միաժամանակ մտքներիցս քշում՝ համարելով անհավանական,   ցավալի ճշմարտություն էր: Իր վարչապետ լինելու գինը Հայաստանն էր, իր իշխանությունը և Հայաստանի գոյությունը նրա համար նույն կշեռքի վրա են, որում իշխանության նժարն անհամեմատ ավելի ծանր է, և այդ ծանրությունը պայմանավորված է չափազանց ճղճիմ հանգամանքով՝ զուտ դրամական շահույթով:  Եվ վերջ:

Պատերազմի առաջին օրերին նա իր ուսապարկերի լսարանի առջև հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք, որ եթե պարտվենք էլ, մեզ պարտված չհամարենք»: Հենց այդ ժամանակ պետք է հասկանայինք, որ պատերազմն արդեն շատ վաղուց տանուլ է տված «բանավոր պայմանավորվածություններում», բայց  ընդամենը շփոթված հարց էինք տալիս, թե այս ի՞նչ է խոսում: Իսկ դավադրության  տակից դուրս գալու համար հարկ էր զոհասեղանին դնել հազարավոր կյանքեր, ամեն օր ժողովրդին մոլորեցնել ռազմաճակատի մասին սուտ լուրերով և փակել լրատվամիջոցների բերանը, որպեսզի  նախատեսված սցենարը մինչև վերջ հաջողությամբ իրականացվեր, դրանից հետո էլ հերթական ստերով մեղքը գցել ուրիշների վրա: Արե՞ց: Եվ ի՞նչ է պարզվում հիմա՝ ըստ նրա և իր ուսապարկ ստահակների. պատերազմը մենք ենք պարտվել, ոչ իրենք, մենք՝ զինվորները, կամավորները, հրամանատարները,  նախկինները, ընդդիմադիրները, ով ասես, բայց ոչ իրենք և մանավանդ գերագույն գլխավոր հրամանատար կարգվածը:

Օրերս նա երկու կարևոր ուղերձներ հղեց անհետ կորածների և գերիների ծնողների հետ հանդիպման ժամանակ: «Դուք վստա՞հ եք, որ թուրքը Երևանում չի հայտնվելու» և «Ձեր երեխաներին դիահերձարաններում փնտրեք»: Ի՞նչ էր սա նշանակում, ի՞նչ ենթատեքստ կար: Քանի ինքը կա, եթե շարունակենք բողոքել, պահանջել, ընդվզել, իրեն սատարելու կգան թուրքերը հերթական նախապատրաստված պատերազմով, և այսուհետև էլ հայաստանցիներն իրենց երեխաներին միշտ դիահերձարաններում են գտնելու, պլյուս-մինուս հարյուրներով թե հազարներով, ոչ մի նշանակություն չունի: Ընդամենը երկու-երեք օր անց Ալիևը հայտարարեց, որ Երևանն էլ, Սևանն էլ, Զանգեզուրն էլ իրենց պապական հողերն են ու  անպայման վերադարձնելու են: Եվ վերջ:

Բայց շատ ավելի կարևոր են նրա հաստատական խոսքերը ներկայի և ապագայի կամ իր դավանած սկզբունքների մասին: Այդ դեպքում այն ինչ ասում է, պետք է ճիշտ հակառակը հասկանալ:

Նա շարունակ խոսում էր ինքնիշխանությունից, իբր ամեն ինչ անում է և իր արտաքին հարաբերությունները կառուցում է ինքնիշխանության դիրքերից: Երեք տարի, ծանր պարտություն և հազարավոր զոհեր պահանջվեցին հասկանալու համար, որ նրա համար ինքնիշխանությունն իր իշխանությունն է հայության վրա, ոչ թե երկրի ինքնուրույն իշխանությունը, որը պատրաստ է զիջել  հանուն իր իշխանության: Արե՞ց: Եվ վերջ:

Հիշո՞ւմ եք՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Մի՞թե այսքան ծանր գնով պետք է հասկանայինք, որ դա նշանակում էր՝ Արցախն այլևս Հայաստան չի լինելու: Եվ վերջ: Կարելի է սրան հակադարձել, թե սա դեռ վերջը չէ, թե Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ և այլն: Միևնույն է, ինքնախաբեություն է, քանի դեռ նա աթոռին է և հավակնում է մնալ ևս 5 տարի: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նրա իշխանության շարունակությունը նշանակում է  և՛ Արցախի, և՛ բուն Հայաստանի վերջը: Ապացո՞ւյցը: Արցախը Հայաստան հռչակող անձը, ժամանակին շոյելով  համայն հայության ականջները և ազդանշան ուղարկելով թշնամիներին պատերազմն սկսելու պահի հասունացման մասին, ընդամենը մի տարի անց բարձր ամբիոնից հայտարարեց, որ Շուշին՝ Արցախի մարգարիտը, ընդամենը դժգույն, դժբախտ քաղաք էր և երբեք էլ հայկական չի եղել, այլ՝ 90 տոկոսով ադրբեջանական:

Ճիշտ 44 օր, նույնիսկ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելուց մի քանի ժամ առաջ պաշտոնական տեղեկատուն թմբկահարում էր, թե հաղթելու ենք, հաղթում ենք: Հաղթանակն իհարկե եղավ, բայց ոչ մերը, թշնամունը: Եվ հիմա մնում է միայն հասկանալ, թե առաջին դեմքի հոգնակի դերանուն գործածելով ինչ նկատի ունի այս իշխանությունը, այդ ենթադրյալ «մենք»-ը ովքե՞ր էին:

Երեկ էլ նույն բարձր ամբիոնից, ծափահարությունների արժանանալով, հայտարարեց, որ Արցախն ու Հայաստանն ունեն ապագա:  Իհարկե, Հայստանն էլ, Արցախն էլ ունեն ապագա, բայց մեծ հարց է, թե ինչ ապագա, այնպես ինչպես հաղթո՞ւմ էինք: Գուցե Հայաստանի այն հատվածի ապագա՞ն, որ այժմ ոչ պաշտոնապես, պատմագիտական աշխատություններում Պատմական Հայաստան է կոչվում, իսկ պաշտոնապես Թուրքիայի կամ Ադրբեջանի Հանրապետություն:

Քանի դեռ այս պատուհասը Հայաստանի իշխանության ղեկին է, թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը մի ապագա ունեն՝ անհետանալու  աշխարհի քաղաքական թատերաբեմից: Սա հասկացել են գրեթե բոլորը: Գրեթե, քանի որ նա հենարան ունի՝ իրեն սպասարկող իրավապահ մարմինները, մեր հարկերի շնորհիվ կլորիկ գումարներ վաստակող պաշտոնյաները, օտարների գրանտներով սնվող և նրանց շահերն առաջ տանող  կազմակերպությունները, ԼԳԲՏ համայնքը, այն ամբոխը, որի արյունը դեռ չի մաքրվել «նախկինների թալանի» թմրանյութից և այն քաղաքական ուժերը, որոնք զատվեցին Հայրենիքի փրկության շարժումից և նետվեցին այդ պատուհասի սարքած արտահերթ ընտրությունների խաղի, ավելի ճիշտ՝  ծուղակի մեջ:  Հասկացել է երկրի բնակչության ողջ մտածող հատվածը և գրեթե ամեն օր հուսահատ նետվում է փողոց ու հանդիպում ոստիկանների վահաններին ու բիրտ ուժին: Ուրեմն ի՞նչ, և վե՞րջ:

Նիկոլ Փաշինյան Արցախ

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին