ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Քաբուլ է ժամանել: Այդ մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր ժամանել է Քաբուլ», - նշված է հայտարարության մեջ:
Ինչպես նշված է, ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է Աֆղանստանի իշխանությունների հետ քննարկել «խաղաղության գործընթացը» և հանրապետությունից ամերիկացի զինվորականների դուրսբերումը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը կսկսվի մայիսի 1-ին: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով ՝ Վաշինգթոնը նախատեսում է մինչև սեպտեմբերի 11-ը ավարտել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը։