f

Անկախ

«Պետք է հետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար». Վիտալի Բալասանյան


Մարտի 9-ին Հադրութի շրջանում  Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Հակակու, Թաղուտ, Մոխրենես, Տումի, Տող, Մեծ Թաղեր և Ազոխ համայնքների բնակիչների հետ։

Ամբոխավարությունն այս օրերին շատ է։ Թեկնածուն ընտրողներին կոչ արեց՝ չտրվել դրանց, չհավատալ կեղծ խոստումներին, որոնք հետո կրկին հիասթափության են բերելու։ 

«Այսքան տարիներին այդ խոստումներից գոնե մեկը կատարեին էլի, ինչի՞ են սպասել ընտրությունների»,- ասաց նա։ 

Վճռորոշ փուլում ենք, եւ բոլոր ուղղություններով երկրի խնդիրները պետք է լուծենք։ 

«Լինենք միակամ եւ կուռ, ինչպես 1991-1994 թվականներին էինք եւ իրականացնենք մեր ռազմավարությունը, որ երկիրը լինի անվտանգ և արդար: Արցախցին վաղուց այդքան միակամ չէր եղել, ինչպես 2016-ի ապրիլին, երբ այդպես միաբանված, կարճ ժամանակում, կարողացանք ձախողել Ադրբեջանի պլանները»,- ասաց Բալասանյանը։
Ոչ թե ստիպված, այլ պարտավորված է առաջադրվել, քանի որ իր սրբազան պարտքն է համարում այս օրերին Արցախը չթողնել արհավիրքի մեջ։ Այս շրջանում, երբ Արցախը պառակտում են՝ ոմանք հասարակական կազմակերպություններով, ոմանք՝ կուսակցություններով։ 

«Կյանքովս եմ ապացուցել, որ ես այդ պատասխանատվությունը վերցրել, կրում եմ եւ կրելու եմ։ Ամենայն պատասխանատվությամբ  հայտարարում եմ, որ Արցախն ունի մարդկային այն ռեսուրսն ու կարողությունը, որ դառնա պաշտպանված եւ տնտեսապես հզոր, աշխարհում եզակի երկրներից մեկը»,- ասաց Վիտալի Բալասանյանը։
Իսկ անարդարությունն, ըստ նրա, սկիզբ է առել  դեռ վաղուց, երբ սկսվեցին անարդարացի պարգեւատրումները, մեկի հանցագործությունների ներումը, իսկ մյուսին՝ տասը տարով դատապարտելը։ Բայց այս անարդարություններին վերջ դնելու ժամանակը եկել է։ 

«Պետք է ետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար։ Եվ արյուն, եւ քրտինք ենք թափել, բայց եթե այդպես շարունակեինք 1994-ից հետո էլ, 2016-ի ապրիլ չէինք ունենա, մեր տնտեսությունն էս վիճակում չէր լինի»,- ասաց Արցախի հերոսը։
Բալասանյանի խոսքով, այժմ էլ պետք է մտահոգվել Արցախի ճակատագրով։ Այժմ այն թեմաները, որոնք քննարկվում են, վերաբերում է Արցախում համատեղ բնակության կազմակերպմանը, ինչն  արվել է նաև 1921-23 թվականներին։ Հետեւանքներին բոլորը քաջածանոթ են։
«Թշնամիներ որոնելով եւ ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի։ Լինե՛նք միակամ։ Հզորացնենք մեր պաշտպանությունը, շատ գործ ունենք անելու։ Քաղպաշտպանությունը երկրում զրո է, պահեստազորը՝ զրո է, իսկ այս դեպքում, եթե զինված ուժերն անգամ գերազանց լինեն, պաշտպանվելու ենք այնքանով, որքանով…»,- զգոնության կոչ արեց գեներալ Վիտալի Բալասանյանը։

Արցախի Հանրապետություն Վիտալի Բալասանյան քարոզարշավ

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին