РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում մեկ օրում COVID-2019 կորոնավիրուսով վարակման գրեթե երկու հազար նոր դեպք է գրանցվել: Գրում է Gazeta.ru-ն:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելին հայտարարել է, որ հիվանդության հետևանքով զոհերի թիվը նույնպես աճել է և գրեթե 100-ի հասել: Իտալիայում հիվանդությունից 463 մարդ է մահացել:
Բացի այդ, նախօրեին երկրում բուժվել է 102 մարդ, այսինքն՝ Իտալիայում ընդհանուր թվով 724 հիվանդ է բուժվել կորոնավիրուսից:
Բորելին նաև հավելել է, որ վարակվածների ընդհանուր թիվը Իտալիայում 9172 է կազմում:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը, 3877 մարդ մահացել է, իսկ ավելի քան 62 հազար հիվանդ՝ բուժվել: