f

Անկախ

Դիվային քառյակ․ Լիա Իվանյան. Panorama.am


 Չորս մարդ կա, որոնց մահը եթե ոչ աշխարհին, ապա գոնե մեր տարածաշրջանին կստիպի թեթևացած շունչ քաշել։ Նրանք են՝ Սորոսը, Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը։ Անշուշտ, չի կարելի մարդու մահը ցանկանալ, բայց ախր նրանք մարդ չեն․․․ նրանք մարդկային կյանքեր խժռող սատանայածին ինչ-որ երևույթներ են։ Այլապես Աստված իր ստեղծածներին վաղուց պատժած կլիներ մարդկության դեմ գործած այդչափ հանցանքների համար։ Չարի ու բարու, արդարի ու անարդարի հավերժական պայքարի մեջ ենք եփվում արդեն մի քանի տարի։ Ո՞վ կհաղթի․․․ Մի բան է մխիթարում, որ ամենակուլ չարությունը՝ զուգորդված անսահման ցինիզմի հետ, ի վերջո ինքն իրեն էլ է  ոչնչացնում։ Հատկապես երբ չափ գոյություն չունի։

Օրինակ, ի՞նչ անուն տաս Ալիևի վերջին արկածախնդրությանը՝ ռազմավարի պուրակին։ Ինչո՞ւ մեր պետությունը չի դիմում միջազգային դատարան այս աներևակայելի ծաղրանքը վերացնելու համար։ Ախ, հա․․․ պետության գլուխ չունենք։ Մեկը ԱԺ ամբիոնից ամբախ-զամբախ դուրս է տալիս, մյուսն էլ վոյաժների մեջ է։ Կամ էլ այնքան հայ չեն, որ սիրտները պայթի հայ զինվորների մուլյաժներին  ծանակող ադրբեջանցիներին տեսնելիս։ Ալիև կոչվող սատանյածինն ինչքան հիվանդ երևակայություն պիտի ունենա, որ իրեն Չինգիզ Խան պատկերացնելով ինքնագոհ ճեմի հայ զինվորների սաղավարտների ճեմուղով։ Կամ ինչքան հոգեխանգարված պիտի լինի նրա հայկական կրկնօրինակը, որ այդ կադրերը տեսնելուն պես ողջ միջազգային հանրությունն իրար չխառնի, այլ հարց ու պատասխանի անվան տակ ԱԺ-ում միտինգ անցկացնի։

Առանձին նյութ է նշված նիստում  իշխող խմբակցության ստորաքարշ պահվածքը։ Տպավորություն է, որ բուռն կազմավորման ընթացքում է իշխող թիմի համամասնական ցուցակը, և անցողիկ տեղերում  հայտնվելու համար ներկա պատգամավորները պատրաստ են ամեն տեսակ  ծափ-ծլնգոցի։ Իսկ իրականում, իրենց եռամյա գործունեության ընթացքում ՀՀ-ին պատճառած վնասների համար՝  նույնիսկ նրանց գրանցումը ԿԸՀ-ում պետք է արգելվի։

Պատերազմն ու պարտությունը,  նույնիսկ այսկերպ ծախածն ու դավաճանածը, նվաստացման այն չափը չունեին, որքան հետպատերազմական իրողությունները։ Այո, մեծագույն նվաստացում էր 44 օր խաբվել սեփական պետության կողմից, պարզապես այդ օրերին հնարավոր չէր հավատալ, որ  խաբեությունը կարող էր այդ ընդգրկումն ունենալ։ Հիմա գիտենք, որ նիկոլականների հետագա ծրագրերն անքակտելիորեն կապված են Թուրքիայի հետ․ ասենք նրանք արդեն չեն էլ թաքցնում։  Մյուս կողմից էլ թուրքն ու ադրբեջանցին չեն թաքցնում, որ հայերին դիտարկում են որպես սպանելու մատերիալ։

Նորմալ հայը գիտի այդ դրվածքը, ու նաև այդ պատճառով են անհեթեթ ու անընդունելի թրքասեր իշխանավորների  հարևանական մերձեցման երազանքները։ Դեր-Զորում դեռ  հայի ոսկորներ են գտնվում․․․  Հիմա՝ 106 տարի անց դարձյալ թուրքի թողած ոսկորներ են որոնվում կորցրած տարածքներում։  Եվ դրա հեղինակն ու պատասխանատուն Սորոս, Էրդողան, Ալիև, Փաշինյան դիվային քառյակն է․․․

Անիծվե՛ք դուք։ Սատանի ծնունդ լինեն, թե մարդկային վիժվածք՝ այդ չորս մարդակերպերը  ոչնչանալու են իրենց ուղղված անեծքների ահռելի չափից։ Հատկապես Նիկոլը չի մարսելու անհետ կորածների աճյունների ծանրությունը։ Չարն ու անարդարությունն անվերջ շարունակվել չեն կարող։

Լիա Իվանյան

Լիա Իվանյան Ջորջ Սորոս

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին