f

Անկախ

Այդ 3300 կյանքը Հայաստանի ապագան էին․ Անի Սամսոնյան


Կառավարության ներկայացուցիչների բոլոր ջանքերին հակառակ հայտարարելու, թե դիվաանագիտությունը չի տապալվել, մենք այսօր արձաագրել ենք, որ դիվանագիտությունը տապալվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Այդ ինչպե՞ս եք դուք խոսել ձեր գործընկեների հետ դիվանագիտական հարթականերում, որ մենք ստացել ենք հակառակը։ Մինչև այսօր հնչում են հայտարարություններ, որոնք բացառապես ուղղված են ներքին լսարանին։ Ազգային ժողովից Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է նախկին դիվանագիտական ողջ ձեռքերբումները, նսեմացնում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, մինդեռ այդ ձևաչափը պահելու խնդիր կա»,- նշեց նա։

Անի Սամսոնյանի խոսքով՝ 3 տարին բավարար չէր, որ պետության բոլոր փոշոտ անկյունները մաքրվեին, բայց բավարար էր բանակի ինժեներատեխնիկական աշխատանքը բարելավելու համար։

«Տեսեք՝ մեր ռուս գործընկերներն Արցախում ինչ աշխատանքներ են կարատում ամիսների ընթացքում։ Կամուֆլյաժը հագած ձեզանից ոմանք գնում էին Արցախ, դիրքերում լուսանկարներ էին անում,ասում էին՝ Աղդամը մեր հայրենքին է, բայց ժամանակը ցույց տվեց, թե այդ ցուցամոլությունն ինչի հասցրեց։ Եվ հիմա, երբ Հայաստանի ապագայի մասին խոսում եք ծափերով և նույն ցուցամոլությամբ, մեր մեջ վախ է առաջանում։

Երբ դուք ունեք հաղթանակ, դուք այդ հաղթնակի  տերն էիք, և պարզվում էր, որ դուք այդ հաղթանակը ձեռք էիք բերել բանակում ոչ հրապարակային բարեփոխումների արդյունք, բայց երբ ունենք պարտություն, դուք այս ամբիոնից մեզ համոզում եք՝ երեք տարին բավարար չէր բանակում փոփոխություններ անելու համար»,- ասաց Անի Սամսոնյանը։

Անի Սամսոնյանի խոսքով՝ կառավարության աշխատանքը ձախողված է, սակայն 3300 թիվը թույլ չի տալիս դրա մասին մանրամասն խոսել։

«Երբ ասում եմ, որ դուք գերեզմանաքար եք դրել Հայաստանի ապագայի վրա, ես դա ասում եմ նաև ուղղակի իմաստով, որովհետև այդ 3300 կյանքը Հայաստանի ապագան էին։ Դուք չեք Հայաստանի ապագան, նրանք էին Հայաստանի ապագան։ Նիկոլ Փաշինյանը որպես ղեկավար չկարողացավ վճռականություն և կամք ցուցաբերել ժամանակին կանգնեցնելու պատերազմը։ Ամեն հապաղումը շատ թանկ նստեց մեզ վրա, և մենք արդեն գիտենք, թե նա ինչու չկարողացավ կանգնեցնել պատերազմը, ինչքան էլ, որ մեզ այստեղ համոզեն, որ դա այդպես չէ՝ դավաճանի պիտակը չստանալու համար»։

Ըստ Անի Սամսոնյանի՝  իշխանությունը հաճախ է համեմատվում նախկին իշխանությունների հետ, քանի այլ արժանիք պարզապես չունի․ «Հայաստանը ձեզ հետ ապագա չունի, բայց առանց ձեզ հաստատ կունենա։ Դուք պետք է հեռանաք՝ ձեզ հետ տանելով սևն ու սպիտակը, քաղաքական ու քաղաքացիական ատելությունը և մեր բոլոր անհաջողությունները»։

Անի Սամսոնյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին