Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այս մասին թվիթերում հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Շտեֆեն Զայբերտը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ուրախ եմ, որ հենց նոր պատվաստվել եմ AstraZeneca պատվաստանյութով: Պատվաստումը համաճարակի հաղթահարման բանալին է», - ասել է Մերկելը:
Կանցլերը նաև շնորհակալություն է հայտնել պատվաստումների գործընթացում ներգրավված բոլոր անձնաց և նրանց, ովքեր արդեն ստացել են այդ դեղամիջոցը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 3.110.252 մարդ, մահացել է 79.677 հիվանդ:
Ավելի վաղ գերմանացի քաղաքական գործիչ, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետ Արմին Լաշեթը, Լանդտագում ելույթի ժամանակ, ասել էր, որ ինքը դեմ է որոշակի շրջանների կողմից ռուսական Sputnik V պատվաստանյութի նախնական պատվերին:
Ըստ Լասխեթի, հաշվի առնելով, թե որքանով է առաջ շարժվել Գերմանիան այս պահին, դաշնային կառավարությունը պետք է պատվաստանյութ գնի բոլոր 16 դաշնային նահանգների համար, որպեսզի դեղերի համար մրցակցություն չլինի նահանգների միջեւ: