Ղազախստանի Կարագանդայի շրջանի Բալխաշ քաղաքի ուսումնական կենտրոնում СУ30-СМ կործանիչ է կործանվել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով հանրապետության պաշտպանության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Բալխաշ քաղաքի ավիացիոն ուսումնական կենտրոնում վայրէջքի պատրաստվելու ժամանակ ուսումնական թռիչքների ժամանակ СУ30-СМ բազմաֆունկցիոնալ կործանիչ է կործանվել», - հայտնել են նախարարությունից:
Նշվել է, որ ինքնաթիռի անձնակազմը կատապուլտացվել է, օդաչուները կենդանի են, նրանց բժշկական վերահսկողության տակ են գտնվում: Թե որն է եղել ավիավթարի պատճառը, չի նշվում:
Ավելի վաղ Քոնիա նահանգում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող NF-5 կործանիչ էր վթարի ենթարկվել, որի հետևանքով օդաչուն զոհվել էր: Կործանիչը վթարի էր ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ: