ԱՄՆ-ում մեկ օրում ևս 74289 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում COVID-19 վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է գրեթե 31,5 միլիոն: Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին հայտնել են Ջոն Հոփքինսի համալսարանից:
Կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 565 հազարը:
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 միլիոն մարդ ստացել է COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիորւսով վարակվածաների թիվը գերազանցում է 139 միլիոնը։