Ryanair ընկերությունը հայտարարել է Իտալիայից եւ Իտալիա բոլոր միջազգային թռիչքները, ինչպես նաեւ Իտալիայի ներսում չվերթները դադարեցնելու մասին՝ նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով համընդհանուր կարանտինի մասին Իտալիայի կառավարության որոշման պատճառով:
Ryanair-ը Իտալիա եւ երկրից բոլոր միջազգային չվերթները դադարեցնում է մարտի 13-ից մինչեւ ապրիլի 8-ը, իսկ ներքին չվերթները դադարեցվելու են մարտի 11-ից:
Ինչպես նշված է ընկերության հայտարարության մեջ, բոլոր տուժած ուղեւորները էլեկտրոնային փոստով իրազեկում են ստացել չվերթները չեղարկելու մասին: Ուղեւորները կարող են անվճար տոմս ստանալ Ryanair-ի ավելի վաղ չվերթի համար, որն իրականացվելու է մինչեւ ուրբաթ՝ մարտի 13-ի կեսգիշեր:
Տուժած ուղեւորները կարող են ընտրություն կատարել ամբողջական փոխհատուցման կամ վարկի միջեւ, որը կարելի է Ryanair-ի չվերթներում օգտագործել հաջորդ 12 ամիսներին: