f

Անկախ

Իլհամ Ալիևը՝ «նոր Սադամ Հուսեյն». Nationalinterest.org


American Enterprise Institute հետազոտական կենտրոնի փորձագետ Մայքլ Ռուբինը Nationalinterest.org-ում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Բաքվի բռնապետին՝ նրան կոչելով  «նոր Սադամ Հուսեյն»: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Բռնապետերն ունեն իրենց ռազմավարությունը ՝ հմայքով, խարիզմայով, խավիարով և կոկտեյլներով շեղելու և խաբելու Միացյալ Նահանգներին:

Աադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հպարտ է: 2021 թվականի ապրիլի 12-ին Ադրբեջանի հանրային ITV հեռուստատեսությունը հեռարձակել է մեկ ժամ տևողությամբ ծրագիր այն մասին, թե ինչպես է բացվում Բաքվի նոր թանգարանը ՝ նշելու Լեռնային Ղարաբաղի քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Ալիևը, որը երբեք չի ծառայել բանակում, նույնիսկ այն ժամանակ, երբ իր հասակակիցները կռվել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, շրջում է զինվորական համազգեստով ՝ ցույց տալով գրավված հայկական տեխնիկան և հայ զինվորների մոմե մոդելները՝ նախքան այնտեղ հավաքված զորքերին դիմելը: «Ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված կամ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված կամարն է: Այն, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 260 ռազմագերիների և առևանգված խաղաղ բնակիչների, որոնց մի մասին կարող էր սպանել գերության մեջ, ընդգծում է ցուցադրման անճաշակությունը:

Ալիևն առաջինը չէ, որ ստեղծել է նման ցուցադրություն: 1991 թվականին իր «Հուշարձանը» գրքում, որը տոտալիտար հասարակության հասարակական արվեստի ուսումնասիրություն էր, հայտնի ճարտարապետ և իրաքցի ականավոր մտավորականի որդի Քանան Մակիան նկարագրեց «Հաղթանակի կամարը», որը տեղացիներին հայտնի է որպես Կադիսիայի թուր: 1985-ին նախագծված և չորս տարի անց բացված, Փարիզի Հաղթական կամարից էլ բարձր կանգնած հուշարձանը բաղկացած էր Սադամ Հուսեյնի սեփական ձեռքերից ձուլված նախաբազուկներից և բռունցքներից, որոնք պահում էին զոհված իրաքցի զինվորների հալված զենքից ստացված պողպատից խաչված թուրներ: Մարտի դաշտից դուրս բերված հինգ հազար իրանական սաղավարտները եզրափակում էին հուշարձանը: Նրա շինարարությունը նախաձեռնելու Հուսեյնի ելույթը քիչ էր տարբերվում Ալիևի ելույթից. «Քաջ իրաքցիները գրանցել են իրենց երկրի և սուրբ համոզմունքների պաշտպանության ամենալեգենդար սխրագործությունները», - հայտարարեց Հուսեյնը 1985 թ. Ապրիլի 22-ին: «Մենք ենք ընտրել, որ իրաքցիներն անցնեն իրենց ծածանվող դրոշի տակով՝ պաշտպանված իրաքցիների սրերով, որոնք կտրել են ագրեսորների պարանոցները»: Ալիևը, իր հերթին, երկուշաբթի օրը պարկի բացման արարողությանը հայտարարեց. «Բոլոր նրանք, ովքեր այցելում են ռազմական ավարների պուրակ, կտեսնեն մեր բանակի ուժը, կտեսնեն մեր կամքի ուժը և որքան դժվար էր հաղթանակի հասնելը»: Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ես Պենտագոնի Իրաքի վարչության հերթապահ սպա էի, երբ հայտնաբերվեցին Քուվեյթի բանտարկյալների զանգվածային գերեզմանները, որոնց Հուսեյնը գերի էր վերցրել:

Հուսեյնի և Ալիևի նմանությունները գնալով դժվար է դառնում անտեսել: Թշնամի դառնալուց տարիներ առաջ Պետդեպարտամենտն ի դեմս Հուսեյնի տեսնում էր պրագմատիկ չափավորի: Օրինակ, 1975-ի ապրիլյան հանդիպմանը պետքարտուղարի օգնական Ալֆրեդ Աթերտոնը Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղար Հենրի Քիսինջերին ասաց. «Հուսեյնը բավականին ուշագրավ անձնավորություն է: Նա շատ անողոք է, բայց միևնույն ժամանակ, ակնհայտորեն, պրագմատիկ, խելացի ուժ է»: ԱՄՆ-ը մոտավորապես նույն գնահատականն է տալիս Ալիևին:

1983 թվականին Նախագահ Ռոնալդ Ռեյգանը ուղարկեց Դոնալդ Ռամսֆելդին, որն այդ ժամանակ նախկին պաշտպանության նախարար էր, հանդիպելու Հուսեյնին: Ռամսֆելդը տպավորված էր: «Ես սկսեցի մտածել, որ ավելացված շփումների միջոցով մենք կարող ենք համոզել իրաքցիներին թեքվել դեպի Միացյալ Նահանգներ և, ի վերջո, փոփոխել նրանց վարքը», - հիշեց նա: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Լոուրենս Իգլբուրգերը Հուսեյնի բանագնացին ասաց, որ լուրջ չընդունեն քիմիական զենքի ամերիկյան դատապարտումը: Մինսկի խմբի վերջին պատմությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ պաշտոնյաները, կարծես, թերագնահատում են Ադրբեջանի կողմից իր միջազգային պայմանագրերի խախտումների հետ կապված մտահոգությունները:

Երկու դեպքերում էլ Պետդեպարտամենտը պատրաստ էր անտեսել փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը: Երբ լուրեր հայտնվեցին Իրաքի քրդական բնակչության դեմ Հուսեյնի կողմից քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ, մի ամերիկացի դիվանագետ բացատրեց. «Այն մոտեցումը, որը մենք ուզում ենք որդեգրել՝ հետևյալն է. Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ ձեզ հետ, բայց նման բաները դա շատ են դժվարացնում»:

Պետդեպարտամենտը լռում է նաև, երբ Ալիևը Հայոց ցեղասպանությունը կեղծ է անվանում:

Նմանատիպ են նաև Իրաքի Հուսեյնի և Ադրբեջանի Ալիևի բռնապետական կեցվածքը: 1985 թ.-ի դեկտեմբերին Washington Post Magazine- ը պատմեց ճաշի երեկոյի մասին, որը կազմակերպել էր Իրաքի դեսպան Նիզար Համդունը՝ ամերիկյան և իսրայելամետ ազդեցիկ գործիչների համար: Այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը պարբերաբար թիրախավորում է նույն լսարանին: Լրագրողները և դիվանագետները հաճույքով ընդունում են Ալիևի «խավիարային դիվանագիտությունը»:

Եվ Հուսեյնը, և Ալիևը նույնպես փառք էին որոնում տարածքային նվաճման միջոցով` միաժամանակ մեղադրելով իրենց զոհերին: Երբ Հուսեյնը պարծենում էր իրանցի ագրեսորներին գլխատելու վերաբերյալ, նա բաց էր թողնում այն հանգամանքը, որ Իրաքը պատերազմը սկսել էր անակնկալ գրոհով: Նմանապես, Ալիևը ենթադրում է, որ հայերն ագրեսորներ էին, մինչդեռ ադրբեջանական ուժերն էին, որ Թուրքիայի աջակցությամբ,  բազմկողմ, անսպասելի գրոհ սկսեցին Լեռնային Ղարաբաղի վրա՝ Հայաստան օսմանյան ներխուժման հարյուրամյակի կապակցությամբ:

Թե՛ Հուսեյնը, թե՛ Ալիևը  իրրենդենտիստ էին (1): Հուսեյնի կրկնվող հայտարարություններն այն մասին, որ Քուվեյթը Իրաքի կամակոր նահանգ է,  ամերիկացի դիվանագետները վերագրում էին վերամբարձ հռետորաբանությանը, մինչև Իրաքի՝ Քուվեյթ անակնկալ ներխուժումը: Այսօր Պետդեպարտամենտն անտեսում է Ալիևի հայտարարությունները, որոնք հայց են ներկայացնում Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ:

Զուգահեռներն ավելի հեռուն են գնում: Չնայած դիվանագետները թե՛ Հուսեյնին, թե՛ Ալիևին համարում էին աշխարհիկ չափավորներ, երկուսն էլ ձգտում էին իսլամիստական ​​ծայրահեղականությունն իրենց օգտին ուղղել: «Իսլամական պետության»՝ ոչ մուսուլման համարվող կանանց գլխատելուց տարիներ առաջ Ֆեդային Հուսեյնը գլխատում էր կանանց, որոնց Բաասական ռեժիմը «պոռնիկներ» էր համարում՝ գլխաշոր չկրելու համար: Վերջին հակամարտության ընթացքում Ալիևը Սիրիայից բերեց և ռազմաճակատ ուղարկեց «Ալ-Քաիդայի» հետ փոխկապակցված վարձկանների:

Հուսեյնի և Ալիևի նմանությունների թվարկումը լոկ միայն մտավարժանք չէ, այլ նախազգուշացում: Մինչ Պետդեպարտամենտը քննարկում է իր ռազմավարությունն այլ երկրների նկատմամբ, նա հազվադեպ է  ընդունում, որ բռնապետներն ունեն իրենց ռազմավարությունը ՝ հմայքով, խարիզմայով, խավիարով և կոկտեյլներով շեղում և խաբում են Միացյալ Նահանգներին:  Եթե ամերիկացի պաշտոնյաները շարունակեն իրենց քաղաքականությունը հարմարեցնել ադրբեջանական պաշտոնյաների ոճին և ոչ թե իրականությանը, ապա աշխարհը, հնարավոր է, Ադրբեջանի հրահրած նոր պատերազմի ականատեսը դառնա՝ ինչպես դա արեց Հուսեյնը 30 տարի առաջ՝ հարձակվելով Քուվեյթի վրա:

 

Իրրեդենտիզմ (իտալ.՝ irredento, ինչը նշանակում է չազատվածչփոխհատուցված), ընդհանուր ազգապատկանելիության կամ պատմական փաստերի վրա հիմնված մեկ այլ պետության կամ պետությունների կազմում գտնվող տարածքի անեքսիան արդարացնող որևէ դիրքորոշում, տեսակետ։ Իրրեդենտիստական գաղափարախոսությունը հաճախ պաշտպանվում է համաազգայնական շարժումների կամ քաղաքական նույնականացման ու մշակութային և քաղաքական աշխարհագրության դիրքերից։ Տեսական առումով շատ երկրներ կարող են իրրեդենտիստական պահանջներ ներկայացնել իրենց հարևան երկրներին, քանի որ պատմության ընթացքում պետությունների սահմանները բազմաթիվ անգամ ձևափոխման են ենթարկվել։

Ադրբեջան Իլհամ Ալիև ԱՄՆ Սադամ Հուսեյն Աշխարհում

Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
Ավելին
Ավելին