f

Անկախ

ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան


Առաջիկայում Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Ռինդ համայնքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը.

«Դա էլ է դատ: Ում ձեր կարծիքով մենք պետք է դատեինք ու չենք կարողացել դատել, 2021 թվականի հունիսի 20-ին ձեզանից յուրաքանչյուրը կարող է դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ եւ ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը արդար կդատի: Մենք խորհրդարանական ընտրություններին գնում ենք 2 պատճառով, քանի որ նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, մեզ ասում էին` դուք կառչած եք իշխանությունից, բայց մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը եւ իրավունք չունենք առաջին պատահածին տալ իշխանությունը: Մենք արտախորհրդարանական ընտրութուններ անցկացնում ենք մի նպատակով` ձեզանից ստացած իշխանությունը ձեզ հանձնելու համար, դուք կորոշեք` հետո ում կպատվիրակեք այդ իշխանությունը»,-ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ ապրիլի վերջին հրաժարական է տալու, դրանից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, խորհրդարանը համարվելու է լուծարված, տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:

Նա հատուկ շեշտեց, որ այս ընթացքում մյուս ուժերը թեկնածու չեն առաջադրելու. «Հիմա շատ են խոսում, որ այդ ընթացքում իշխանափոխություն կանեն, չեն կարող: Եթե նման փորձ արվի, խորհրդարանական մեծամասնությունն ինձ վարչապետ կընտրի ու թեման կփակվի»:

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ է հարձակվում ԼՀԿ-ի վրա
«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են
«168 ժամ»․ Փաշինյանի համար կարևորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը․ նա իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը
«Հրապարակ»․ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի...
«Հրապարակ»․ Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը
՛՛Հրապարակ՛՛.Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին
«Իմ քայլը» իշխող դաշինքը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները Ընտրական օրենսգրքում
Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս
«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում
Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ Ազգային Համաձայնության կառավարությունը. Արմեն Դարբինյանը ցանկ է հրապարակել
Արման Թաթոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը ճիշտ չեն. ՄԻՊ աշխատակազմ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Վստահեցում. Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 մարդու մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Ավելին
Ավելին