f

Անկախ

Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ


Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է եղել, մի կողմ թողնելով Արցախի, և հետևապես Սյունիքի հարցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է եղել, մի կողմ թողնելով Արցախի, և հետևապես Սյունիքի հարցը Նախկիններi-ներկաների» դիսկուրսի հիմքում, եթե մի կողմ թողնենք դրանց հետ փոխկապակցված հույզերն ու հուզմունքները, ընկած է հենց արդարության գաղափարը, միայն այն տարբերությամբ, որ քննարկվում են ոչ թե գաղափարներն ու դրանց իրականացման խնդիրներն, այլ անձերը՝ ո՞վ է լավը, ո՞վ է վատը, առանց որևէ չափանիշների հիշատակման։ Իսկ ինչ ռեժիմ էր Հայաստանում մինչև 2018-ը ու ինչ ռեժիմ հիմա ունենք, ոչ ոք չի քննարկում։

Ծերուկ Պլատոնը, դեռևս 2 500 տարի առաջ, ռեժիմները 5 տեսակի էր բաժանել․

1․ Արիստոկրատիայի իշխանություն, երբ լավագույներն ու իմաստուններն արդարորեն կառավարում են երկիրը,

2․ Տիմոկրատիա, առաջինի համեմատ ավելի անարդար իշխանություն է, երբ կառավարում է այն փոքրամասնությունը, որը այնքան էլ արդար չի, սակայն ունակ է վերցնել իշխանությունը, այսինքն այդ խմբի անձնական շահերն ավելի առաջնային են, քան ընդհանուրի շահերը,

3․ Օլիգարխիա, նախորդներից ավելի վատ իշխանություն։ Իշխում են հարուստներն, իսկ աղքատները ենթարկվում են, այսինքն իշխանության հիմքում դրված է նյութական կարողության տիրապետության սկզբունքը,

4․ Դեմոկրատիա, սա, ըստ Պալատոնի նախորդ երեք ձևերի համեմատ ավելի վատ կառավարման ձև է (ես անձամբ այս դավադիր մտքի հետ կապ չունեմ, իմ վրա չքշեք) ։ Դեմոկրատիան, ըստ Պլատոնի (sic!) բոլոր տղամարդկանց հավասարության վրա հիմնված կառավարման մոդելն է, առանց հաշվի առնելու նրանց որակներն ու գիտելիքները,

5․ Բռնակալությունը՝ Տիրանիան, ամենավատ ու անարդար կառավարման մոդելն է։ Ըստ Պլատոնի, բռնակալությունն արիստոկրատական փոքրամասնության դեմ ուղղված կառավարման ձև է, որին աջակցում է դեմոկրատական մեծամասնությունը։ Ծերուկը համարում էր, որ բռնակալն ամենադժբախտ անձնավորությունն է քանի որ մյուսներին արգելում է ինքնուրույն ու բանական լինել, և իր բանականությունն օգտագործում է միմիայն մյուսների բանականությունը ճնշելու համար։ Պլատոնը համարում է, որ դեմոկրատիան մեծամասնության իշխանությունն է ընդդեմ փոքրամասնության, փաստորեն դա ուժեղ դեմոկրատիայի տեսակի է, և կասկած էր հայտնում այդ մեծամասնության գիտելիքների ու առաքինության աստիճանի հանդեպ։

Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի։ Նորից եմ շեշտում, ըստ Ծերուկի գնահատականի»։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին