f

Անկախ

Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ


Խայտառակ պարտությունն ամբողջությամբ զինվորականների, հավաքական առումով՝ բանակի վրա բարդելու, զինվորականին նվաստացնելու գործընթացն սկսվեց այն օրվանից, երբ Փաշինյանն իրեն փրկելու համար դեռ այն ժամանակվա պաշտպանության նախարար Տոնոյանին Հ1 հարցազրույցի ուղարկեց, այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի համար իշխանությանը պատկանող թերթով մեկնաբանություն «կազմակերպեց», օրեր անց էլ՝ ԳՇ պետի այդ ժամանակվա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ մամուլի ասուլիս ճամփեց։

Համոզված եմ, որ հետագայում 3-ն էլ արագ հասկացան, թե ինչ գին ունեն իշխանության համար և ինչ գին են վճարելու իրենց կյանքում։

Ինձ այլ բան է անհանգստացնում։ Այն զինվորականները՝ սպաները, պայմանագրայինները, ժամկետայինները կամ պահեստազորայիններն ու կամավորականները, ովքեր մինչև վերջ կանգնել են, խնդիր են լուծել, ընկեր են կորցրել, հիմա էլ Հայաստանի և Արցախի սահմաներն են պահում։

Ետ որ Նիկոլից սկսած՝ տարբեր կալիբրի, տարբեր նշանակության և տարբեր գնային դասակարգման գործիքները հայտարարում են, որ ամեն ինչում բանակն է մեղավոր, բանակ չկա, բանակը պարտվեց... նշածս մարդկանց պատասխանը ո՞վ է տալու։

Դուք խիղճ, բարոյականություն ունե՞ք, միթե փողը, քաղաքականությունն ու պաշտոնը բոլորիդ կուրացրել է։ Բա ովքեր ե՞ն հիմա սահմանին, ովքեր են այս համատարած կեղծիքի, վշտի, անտարբերության պայմաններում ծառայում երկրին, ժողովրդին։

Մեղավորներին, պատասխանատուներին, փախնողներին մի կողմ դնենք՝ բա մյուսնե՞րը։

Էն մեր ազնիվ զինվորականները՝ շարքայինից գեներալ, նրանք ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմն այսպիսի ավարտ չունենա, ինչո՞վ են վաստակել ձեր նման վերաբերմունքը։

Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ։ Մենք դեռ ամբողջությամբ չգիտենք, թե ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով մեզ այս կետին հասցրեց և պատասխանատվության ի՞նչ բաժին ունի։

Իհարկե այս ասածս իշխող ուժին և նրա ղեկավարին չի վերաբերում, սրանց մասով սմեն ինչ պարզ է, խնդիրը այլ հարթության մեջ է, որի մանրամասներն այս իշխանության օրոք ամբողջությամբ չենք էլ իմանա։

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում հայոց բանակ խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ է հարձակվում ԼՀԿ-ի վրա
«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են
«168 ժամ»․ Փաշինյանի համար կարևորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը․ նա իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը
«Հրապարակ»․ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի...
«Հրապարակ»․ Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը
՛՛Հրապարակ՛՛.Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին
«Իմ քայլը» իշխող դաշինքը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները Ընտրական օրենսգրքում
Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս
«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում
Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ Ազգային Համաձայնության կառավարությունը. Արմեն Դարբինյանը ցանկ է հրապարակել
Արման Թաթոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը ճիշտ չեն. ՄԻՊ աշխատակազմ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Վստահեցում. Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 մարդու մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Ավելին
Ավելին