f

Անկախ

Մոտակա թեման, որով Նիկոլն իր թույնի հերթական դոզան է սրսկելու դաշտ, ապրիլի 24-ն է լինելու․ Կարեն Վրթանեսյան


«Ես կոչ եմ անում ընդդիմադիր և չեզոք բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին հավաքվել, այս թեման քննարկել, ինչ-որ բանաձևի գալ Երկիր ՀԺ-ի 24-ժամյա ցիկլից դուրս գալու»,-ֆեյսբուքում գրել է Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Նիկոլն ու իր արբանյակներն անընդհատ դաշտ են նետում ինչ-որ խայտառակ կամ փուչիկ մտքեր, որոնք որոշակի լսարան այնուամենայնիվ ունեն։

Եւ մենք գիտենք այն պարզ ճշմարտությունը, որ Նիկոլի առաջարկած բոլոր «բարեփոխումները», բոլոր խոստումները օդ են։ Նրա խոսքը զրոյական արժեք ունի։

Բայց լրագրողները իներցիայով սկսում են զանգել փորձագետների, հասարակական գործիչների, հրավիրել քննարկումների մեկնաբանելու համար այդ զառանցանքները։

Սակայն հենց սկսում ես ամենաաբսուրդ իսկ խոսքը քննարկել, այն դառնում է քննարկման լեգիտիմ թեմա։

Այսինքն այդ զառանցանքները, փուչիկները քննարկելով՝ մենք դրանք լեգիտիմացնում ենք։ Նույնիսկ շատ լավ հասկանալով, որ դրանք ստեր են, փուչիկներ են, ուղղակի անբարոյականություն են։

Ըստ էության, ջանասիրաբար վերակենդանացնում ենք դեռ 3 ամիս առաջ քաղաքական դիակի կարգավիճակ ունեցող դավաճան ստահակին։ Նիկոլի հետևից էլ սկսում են սյամոների-արայիկների-վաղարշակների և այլոց թշիկները կարմրել ու կենդանության նշաններ ցույց տալ։

Եթե ընդդիմադիր մեդիադաշտը մոտ օրերս այս խնդիրը չլուծի, կստացվի, որ աշխատում է ի շահ Նիկոլի, աշխատում է Նիկոլի հաղթանակը կերտելու համար։

Ես կոչ եմ անում ընդդիմադիր և չեզոք բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին հավաքվել, այս թեման քննարկել, ինչ-որ բանաձևի գալ Երկիր ՀԺ-ի 24-ժամյա ցիկլից դուրս գալու։

Հակառակ դեպքում ԲՈԼՈՐՈՎՍ իշխանության ենք բերելու Հայաստանի գերեզմանափորին՝ թեպետ և իրեն հայհոյելով ու քլնգելով։

Մոտակա թեման էլ, որով Նիկոլն իր թույնի հերթական դոզան է սրսկելու դաշտ, կարծում եմ, ապրիլի 24-ն է լինելու»։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին