f

Անկախ

Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա. Ավագյան


Մենք ունենք թշնամի, որը 25 տարի պատրաստվել է մեզ հետ պատերազմելու, մեր հասարակության մի զանգվածի մեջ եղել է իլյուզիա, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք, բայց մենք խաղաղության մեջ չենք. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԻՊԾ պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանը՝ պատասխանելով հարցին, թե նրա դիտարկմամբ թշնամին գնո՞ւմ է արդյոք խաղաղության հաստատման:

«Ունենք մեր առջև թշնամական պետություն, որի հետ գնում են բանակցություններ, չկան պատերազմական գործողություններ, բայց դա չի նշանակում, որ սկսվում է խաղաղություն, խաղաղությունը սկսվում է, երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվում է: Եթե նա բացում է երեխաների համար մի խաղահրապարակ, որտեղ ներկայացնում է մեր զինվորականներին ոչ պարկեշտ կերպով, ես համարում եմ, որ նա ագրեսիվ թշնամի է»,- ընդգծեց նա:

Հարցին, թե այսօր ընթանում է ԵԽԽՎ-ի նիստը, որտեղ քննարկվելու է նաև գերիների հարցը, մեր ԱԳ նախարարությունն ասում է, որ միջազգային հանրության ճնշումն ուժեղանում է, հույս ունե՞ք, որ այս նիստից հետո Ալիևի դիրքորոշումը կփոխվի, Ավագյանը պատասխանեց.

«Մարտի մեկից Եվրամիության հետ ուժի մեջ է մտել մեր պայմանագիրը, և մենք վերցրել ենք պարտականություններ՝ սառեցնելու և կանգնեցնելու Մեծամորի ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վերաբերյալ, նաև մեծ հարված կլինի տնտեսությանը, որը գտնվում է կրիզիսում: Պետք է հասարակությանը տեղեկացնել, որ դրանք այնպիսի պարտականություններ են, որոնք շատ լուրջ հետևանքներ կունենան մեր երկրի համար: Այդ համաձայնագրով ՀՀ-ն վերցրել է պարտականություն, որ թույլատրելու է  պետական բոլոր կառույցներում ունենալ խորհրդատուներ և ցանկացած անձնավորություն, որն ունի տրամաբանություն, հասկանում է, որ այդ խորհրդատուները լինելու են հատուկ ծառայության աշխատակիցներ, որոնք գալու են և պետական կառույցներին տան խորհուրդներ, և այդ վտանգը, որ սպառնում է Եվրամիության այդ համաձայնագրից, ես գնահատում եմ շատ բարձր, մեծ վտանգ է, դրա համար այդ քննարկումները Եվրախորհրդում պետք է լինեն լայնածավալ»:

Լրագրողի դիտարկմանը, թե ակնարկո՞ւմ է, որ նրանք իրենց շահեր են առաջ տանելու, Ավագյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետք է բացառել տարբերակը, որ Մեծամորի ատոմակայանը կարող է կանգնեցվել, և դա կարող ենք անել միայն այն ժամանակ, երբ երկրորդը կառուցված լինի,  և մենք հասկանանք, որ մեր էներգետիկ և տնտեսական անվտանգությանը վնաս չի հասցվի: Ես համարում եմ, որ Եվրամիությունից ոչ մի խորհրդատու ՀՀ-ին պետք չեն:

Ավագյանը նշեց, որ ՀՀ-ն է պատասխանատու գերիների վերադարձի համար, և այն հայտարարությունները, որ ՌԴ-ն է պատասխանատու գործընթացի համար, սխալ է. «ՌԴ-ն մեզ հնարավորին չափով աջակցում է որպես միջնորդ, բայց նա չի կրում պատասխանատվություն: Տեսե՞լ եք մի փաստաթուղթ, որ գրված է, որ ՌԴ ձեզ երաշխավորում է, որ ադրբեջանական կողմը բոլոր պարտականությունները կատարելու է»:

Անդրադառնալով Արցախի ականազերծման աշխատանքներին՝ Ավագյանը նշեց, որ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ հարուցվել է քրեական գործ՝ լրտեսություն և հայրենիքի դավաճանություն, ԱԱԾ ստուգում անցկացնելուց հետո բավարար հիմքեր են եղել, որ հարուցվի քրեական գործեր: Հիմա ականազերծման աշխատանքներով զբաղվում են ռուսական խաղաղապահ ուժերը:

Հայաստան Բորիս Ավագյան

Այլ հոդվածներ հեղինակից

Չենք նվազեցնում ջանքերը՝ բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրովը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Փաշինյանն իր ամեն ասածի համար պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, հետո դատի տան, սկսի հիմքեր փնտրել. Հայկ Ալումյան
Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով
Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը հայտնի է
Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին
Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան
՛՛Հրապարակ՛՛․Մենք մատաղի գառներ չենք, չենք սպասելու , որ մեզ մատաղի գառի պես մորթեն
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն
Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը
Վրացի հոգևորականները ծեծել են վանքը Ադրբեջանին «վաճառած» նախկին ԱԳՆ աշխատակցին
Մայիսի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք
՛՛Հրապարակ՛՛․ԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանեց դավաճան,հողատու, կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել
Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի. ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման մասին կառավարության որոշման հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան
Համաշխարհային բանկը շուրջ 3,7 մլն դոլար է հատկացնում պատերազմից տուժած արցախցիներին օժանդակելու ծրագրերի համար
Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը
Դուք , որ 44 օր պատերազմը հաղթելու ստերով մեզ կերակրում էիք, պատվաստումն ի՞նչ է, որ չստեք։
Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ՝ տնտեսական աճի տեմպը կարագանա. Փաշինյան
Ինչու՞ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. ՀՀ օմբուդսմենը դժգոհ է
Տաքսիների համար կարող են հատուկ նշաններ թողարկել, որով կտեղեկացվի, որ տվյալ վարորդը պատվաստված է
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Օմբուդսմեն. Միջազգային կազմակերպությունների լռությունը իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը
ԼՀԿ-ն մշակել է հայտարարության տեքստ՝ բացառելու համար քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները
Ավելին
Ավելին