f

Անկախ

Փաշինյանն Արամ Հարությունյանի գործով չի հարցաքննվի. Հարությունյանի խափանման միջոցի հարցն էլ մնաց առանց քննության


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ ապրիլի 19-ին, մեկնարկել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի գործով դատական նիստը։

Գործով մեղադրող դատախազը հրապարակեց Արամ Հարությունյանի մեղադրական եզրակացությունը։ Գործով ամբաստանյալն էլ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքն էլ իր համար հասկանալի չէ։

Արամ Հարությունյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։

Ըստ քննիչի որոշման՝ Հարությունյանը կասկածվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ, եւ, որ նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ուստի անհրաժեշտ է նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց։

Պաշտպան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց, որ այդ որոշման համար այդ հիմքը բավարար չափանիշ չի, որպեսզի անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակվի. «Քննիչի որոշումը խիստ հայեցողական է եւ չպատճաբանված։ Արամ Հարությունյանը չի խուսափել քննությունից»։

Դատարանն այդ միջնորդությունը թողեց անփոփոխ. «Կամ պիտի միջնորդեիք մինչեւ իմ կողմից նիստ նշանակելու որոշում կայացնելը կամ այլ միջնորդություն պետք է ներկայացնեք»։

Դատավորի ճշտող հարցին, թե ամբաստանյալի ո՞ր իրավունքներն են խախտվում, պաշտպանը պատասխանեց. «Սկսած բանկային գործարքներից, անձնագիր չունենալու հարցը»։

Դատարանը որոշեց Արամ Հարությունյանի անձնագիրը վերադարձնել։

«Բարոյական մասն է, որ ունի քաղաքական հեղինակություն, անցած ճանապարհ, սակայն նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց»,- հավելեց պաշտպանը։

Գործով մեղադրող դատախազը նշեց, որ խափանման միջոցը պահպանելու բոլոր հիմքերն առկա են. «Քննությունից թաքնվելու հիմքերն էլ առկա են։ Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է ապահովել Հարությունյանի պատշաճ վարքագիծը»։

Արամ Հարությունյանի պաշտպանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գործով ճանաչվի որպես տուժող եւ հրավիրվի հարցաքննության. «Պետք է հարցնել՝ Նիկոլ Փաշինյանը դա ընդունում է որպես հորդո՞ր, թե՞ սպառնալիք։ Միջնորդում ենք, որ Նիկոլ Փաշինյանն այս գործով ճանաչվի որպես տուժող եւ հարցաքննվի»։

Արամ Հարությունյանի դիտարկմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ուժեղացրել է այն պահից, երբ ինքը նման հայտարարություն է արել։

Մեղադրող դատախազը նշեց, որ պաշտպանական կողմը իրավասու չէ միջնորդություն ներկայացնել՝ մեղադրանքի կողմում որեւէ անձ ներգրավվելու համար. «Նշված հանցագործությունը հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։ Դա ուղղված է հասարակության անդամներին։ Հետեւաբար այս հանցակազմում բացակայում է անձին որպես տուժող ճանաչելու անհրաժեշտություն»։

Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը։

«Կոնկրետ անձը տուժող ճանաչվելու դեպքում անգամ իմաստազուրկ է նրան հարցաքննելը, քանի որ օրենքի համաձայն՝ տուժողը հարցաքննվում է իրեն հայտնի տեսած, լսած հանգամանքների եւ իրեն ենթադրաբար պատճառված վնասի կապակցությամբ»,- նշեց դատավորը։

Դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերը հետազոտելուն, որից հետո կզննեն տեսագրությունները եւ կհարցաքննեն ամբաստանյալին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Youtube կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տեւողությամբ տեսանյութում Արամ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարաոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար որի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետեւ դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ 

Արամ Հարությունյան Նիկոլ Փաշինյան

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին