f

Անկախ

Ընտրական օրենսգքի փոփոխությունների մեծ փաթեթը ԱԺ-ում կքննարկվի հաջորդ շաբաթ. Համազասպ Դանիելյան


Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ որեւէ կերպ չի մտնում այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, երբ նախագահը սկսեց մեկնաբանել, թե ինքն ինչ մտահոգություններ ունի օրենքի նախագծի հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Սահմանադրությամբ հստակ ֆիքսված է, որ երբ ԱԺ-ն ընդունում է օրենքներ, նախագահը կամ այն ստորագրում է, եթե սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում ուղարկում է ՍԴ,  իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի այս նախագծի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա, նաեւ դա արտացոլված է իր հայտարարությունում: Իսկ մեկնաբանություններ տալու լիազորություններ Նախագահը չունի:

Հավանաբար փորձում է դրանով հիմնավորել իր որոշումը, որ չի ստորագրելու օրենքը: Եթե այս նախագիծն ավելի վաղ ստորագրվեր, դա հնարավորություն կտար, որ Ընտրական օրենսգրքի ավելի մեծ նախագիծը, փաթեթը, շատ ավելի վաղ ընդունենք: Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումարն նիստին ընդունենք, բյց այս նախագծի ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»,-ասաց նա:

Հարցին, թե ե՞րբ ԱԺ օրակարգ կբերեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը, Դանիելյանը պատասխանեց. «Հաջորդ շաբաթ: Ես կարծում եմ, որ իրատեսական է, որ մենք կկարողանանք ունենալ Ընտրական օրենսգրքի փաթեթի քննարկում եւ քվեարկության արդեն հաջորդ շաբաթ: չեմ ուզում բացառել, որ ստիպված կլինենք 24-ժամյա ռեժիմով դա իրականացնել, որովհետեւ միայն այդ դեպքում կկարողանանք մինչեւ մայիսի սկիզբ ընդունած ունենալ օրենսգիրքը: Եթե նախագահը այդ փաթեթն էլ չստորագրի եւ 21-օրյա ժամկետը գնա, ապա այս դեպքում ռիսկի տակ է դրվում այդ մեծ փաթեթի ցանկացած կետի կյանքի կոչումը  հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ժամանակ»:

Հայաստան Համազասպ Դանիելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում հնարավոր չէ. Լավրովը` ՀՀ-ի հետ գործընկերության մասին
Մենք պատրաստ ենք հստակ դիրքորոշում ունենալ Ձեր պաշտպանության ուղղությամբ, երբ Ադրբեջանը հարձակումներ է գործում Ձեր նկատմամբ․ Վարդանյանը՝ Թաթոյանին
Մենք շահագրգռված ենք, որ այն, ինչ պայմանավորվել են ՌԴ և Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը, իրականացվի գործնականում. Լավրով
նիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան
նիկո՛լ, մահվան համբույրը ճաշակել ես, վախը սրտումդ սպասի՛ր… Գալո՛ւ են հետևիցդ...
«Վեոլիա Ջրի» անփութության հետևանքով Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է փոսում․ նրան հոսպիտալացրել են․ shamshyan.com
Արմեն Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր
Չենք նվազեցնում ջանքերը՝ բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրովը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Փաշինյանն իր ամեն ասածի համար պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, հետո դատի տան, սկսի հիմքեր փնտրել. Հայկ Ալումյան
Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով
Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը հայտնի է
Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին
Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան
՛՛Հրապարակ՛՛․Մենք մատաղի գառներ չենք, չենք սպասելու , որ մեզ մատաղի գառի պես մորթեն
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն
Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը
Վրացի հոգևորականները ծեծել են վանքը Ադրբեջանին «վաճառած» նախկին ԱԳՆ աշխատակցին
Մայիսի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք
՛՛Հրապարակ՛՛․ԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանեց դավաճան,հողատու, կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել
Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի. ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման մասին կառավարության որոշման հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան
Համաշխարհային բանկը շուրջ 3,7 մլն դոլար է հատկացնում պատերազմից տուժած արցախցիներին օժանդակելու ծրագրերի համար
Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը
Ավելին
Ավելին