Բոլոր ծնողներին խաբում են՝ էսօր-էգուց անելով. Ես ասում եմ՝ պիտի մեր երեխեքին բերեն տան մեզ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողի ծնողներից մեկը:
«Երեխուս եմ ուզում, ոնց տվել եմ, թող բերեն տան ինձ: Չբերեն, ես իրենց ամեն ինչի վրով էթալու եմ, իրենց երեխեքը իմ երեխուց թանկ չեն, ես իրանց ընտանիքով զբաղվելու եմ: Թող բերեն մեր բոլոր անհետ կորածներին: Այսօր Փաշինյանի կողքը թշնամիներ են՝ Թորոսյան, Սարգսյան: Չընդունեց ինձ Փաշինյանը, չբերին իմ երեխուն տվին, եիմ դեմն առնել չի լինի: Էսօր մեր ծնողներից կանչել են, ասել են՝ ձեր երեխեն ա, եկեք տարեք: հսկա երեխեք ենք տվել, եկել ես մի հատ մեշոկ ես տալիս, ասում ես՝ ձերն ա: Ո՞նց, մենք տե՞նց եք երեխա տվել: Մի օր շուտ պետք է բոլոր երեխեքին բերեն, տան: Էսօրվանից զբաղվելու եմ իրենցով: Ընտրություններ են, որտեղ եղան, մենք բոլոր ծնողներով էդտեղ ենք լինելու: Իր կողքի թուրքերը: Բա մենք գանք, դու ասես՝ ժամանակ չունեմ: բա որ հերոսների ծնողներին չես ընդունում, ՞ում ես ընդունելու: Ժամանակ ունես երեխուդ հետ գնաս Ծաղկաձոր հանգստանաս, ես էլ իմ երեխուն եմ ուզում: Ես իրենց վատ երազն եմ լինելու, երդվում եմ: Ինձ չեն կարա առնեն, թքել եմ էն ծնողի վրա, որ փողով կարա վերբովկա լինի: Ես իրենցով զբաղվելու եմ, իրենց ոչ ոք չի փրկելու»,-հայտարարեց նա: