f

Անկախ

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար


Հայկական ԱԷԿ-ի պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Նովովորոնեժյան ատոմային էլեկտրակայանում, որպեսզի յուրացնի նովովորոնեժյան մասնագետների փորձը, որոնք իրականացրել են ВВЭР-440 ռեակտորով էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխարհում առաջին հավակնոտ նախագիծը։ 

«Հայկական ԱԷԿ-ում խորհրդային տարիներին կառուցվել է ВВЭР-440 ռեակտորով երկու էներգաբլոկ։ №1 էներգաբլոկը կանգնեցվել է, №2 էներգաբլոկում այժմ ավարտվում է արդիականացման աշխատանքը, որը թույլ կտա ծառայության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականը: Կառավարության կողմից հաստատված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն` արդեն որոշում է կայացվել №2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարի` մինչև 2036 թվականը:  Հետևաբար, մենք ուզում ենք ուսումնասիրել Նովովորոնեժի ԱԷԿ-ի փորձը այս հեռանկարային ուղղությամբ և ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի ատոմային ոլորտի մասնագետների հետ` նախագծի հայեցակարգ ստեղծելու համար», - ասաց Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Նովովորոնեժի ԱԷԿ-ի №3 էներգաբլոկը, որը եվրոպական ինը երկրներում կառուցված ВВЭР-440 ռեակտորներով մի շարք էներգաբլոկների առաջատարն է, կանգնեցվել էր 2016 թ-ի դեկտեմբերին: Դրա սարքավորումները և անվտանգության համակարգերն օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ընթացքում: Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետների փորձը պահանջարկ ունի համաշխարհային մակարդակով: Նրա սարքավորումներն ու անվտանգության համակարգերը օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ժամանակ ։ Նովովորոնեժյան ատոմագետների փորձը պահանջված է համաշխարհային մակարդակով ։

«Իրականացվել է ВВЭР-440 ռեակտորով №4 էներգաբլեկի շահագորժման ծամկետը կրկնակի երկարաձգելու եզակի նախագիծ, որի հայեցակարգը առաջարկել էին Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետները: Արդիականացումից հետո №4 էներգաբլոկը սկսեց համապատասխանել անվտանգության ամենաժամանակակից պահանջներին, չնայած, որ այն նախագծվել է 60-ականներին», - ասաց Նովովորոնեժի ԱԷԿ-ի տնօրեն Վլադիմիր Պովարովը:

Ներկայում «Ռոսատոմ» պետկորպորացիայի նախաձեռնությամբ ստեղծվում է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական մասնագետները: Ռուսական կողմից աշխատանքային խմբի գործունեության համակարգումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն: Խմբի անդամների փոխգործակցության շրջանակներում կմշակվի 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգ:

 

Հայաստան ՀՀ ԱԻՆ Հայկական ԱԷԿ

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչու՞ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. ՀՀ օմբուդսմենը դժգոհ է
Տաքսիների համար կարող են հատուկ նշաններ թողարկել, որով կտեղեկացվի, որ տվյալ վարորդը պատվաստված է
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Օմբուդսմեն. Միջազգային կազմակերպությունների լռությունը իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը
ԼՀԿ-ն մշակել է հայտարարության տեքստ՝ բացառելու համար քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները
Տան դիմաց վիճել է տանտիրոջ և նրա որդու հետ, ապա դանակով հարվածել տանտիրոջ որովայնին. ՔԿ
Նոր որոշում. պատվաստված եւ կանաչ անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան գալիս այլեւս ՊՇՌ թեստ չեն հանձնի
Օմբուդսմեն. Հայաստանում քաղաքացիները խուսափում են անվճար բժշկական օգնությունից՝ դրա անարդյունավետության պատճառով
Թուրքիայում ձերբակալվել են ուկրաինացի կանայք՝ «անպարկեշտ պահվածքի համար»
Moderna-ն ճանաչվել է Covid-19-ի դեմ լավագույն պատվաստանյութը
Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար
Մալիում ֆրանսիացի լրագրող է առևանգվել
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներն Իսպանիայի կառավարությանը խնդրել են միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում
1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ. հայ երիտասարդ ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի
Ադրբեջանը 1,5 միլիարդ դոլար կներդնի «հայկական օկուպացիայից ազատագրված տարածքների» վերականգնման համար
Իրանում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութը
Նեթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել
Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման
Ռուս վետերանները կոչ են արել ապամոնտաժել «ֆաշիստների համագործակից» Նժդեհի արձանը Ղարաբաղում
Լատվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«Իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության». ԵՊՀ-ում բացվեց լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարան
Ապրիլին կատարված գործարքների թիվը 2019-ի ապրիլի համեմատ ավել է 24 տոկոսով. Այս տեմպը պետք է ավելացնենք. Փաշինյան
Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել
Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան
Ավելին
Ավելին