f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Անհայտ կորածների և գերիների հարազատների վերջին հույսը մնում է Պուտինը, ծափահարում են կապիտուլյանտին, վերջինս իր բոլոր մեղքերը վերագրում է ուրիշներին և պատրաստվում է ընտրությունների, ոգևորված Բաքուն աչք է դնում արդեն Երևանի վրա, բանակի հրամանատարները զբաղված են դատարան դիմելով, պաշտոնյաները՝ ստվերային գրաքննությամբ,  օրենքը պաշտպանող դատավորների դեմ քրեական գործ են կարում, նախագահը օրենքներն ու հրամանները չի ստորագրում՝ քաջ գիտակցելով, որ դա ոչինչ չի փոխելու կյանքում, զոհվածի հարազատը թույլ չի տալիս երկրի ղեկավարին մոտենալ գերեզմանին, մի այլ զոհվածի մեդալն էլ տուն են ուղարկում տաքսու վարորդի միջոցով…

«Մնում է, որ Պուտինին դիմենք»

Երկուշաբթի ռազմագերիների և անհայտ կորած զինծառայողների ծնողները, որոնք  նախորդ շաբաթ երկու օր շրջափակել էին պաշտպանության նախարարությունը, այժմ էլ  հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ: Ի վերջո, որոշ ժամանակ անց վարչապետն ընդունեց նրանց։

Ըստ հանդիպման մասնակիցների վկայության՝ հանդիպումը լարված մթնոլորտում է անցել և էլ ավելի է մեծացրել իրենց դժգոհությունը: Թեժ խոսակցություն է ծավալվել ծնողների և Արսեն Թորոսյանի, ապա նաև Փաշինյանի միջև, Փաշինյանը նույնիսկ մատ է թափ տվել իրենց վրա։ Ծնողները որոշել են դուրս չգալ կառավարության շենքից, բայց երբ ԱԱԾ տնօրենն է խոստացել ընդունել իրենց, հեռացել են։

Դուրս գալուց հետո մասնակիցները եկել են այն եզրակացության, որ Փաշինյանն ի վիճակի չէ իրենց հարցերին պատասխանելու, որ իմանան՝ իրենց զավակները  գերի՞ են, թե՞ անհայտ կորած: Շատերին հունից հանել են Փաշինյանի «Ես չեմ կարող երաշխավորել, որ վաղը թուրքերն այստեղ չեն լինի» և «Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք» արտահայտությունները: Ոմանք կարծիք են հայտնել, որ այլևս ճար չունեն, մնում է, որ դիմեն Պուտինին:

Հաջորդ օրը լարված վիճակ էր Գյումրիում։ Կեսօրից Շիրակի մարզպետարանի մոտ էին հավաքվել Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Աշխատանքային օրվա ավարտին նրանք մարզպետարանի աշխատակիցներին թույլ չեն տվել շենքից դուրս գալ։ Ոստիկաններ են ժամանել, որոնք փորձել են բռնի ուժով հեռացնել գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին, բայց հաջողության չեն հասել:

Ծափահարություններ խորհրդարանում

Շաբաթվա հիմնական խոսքուզրույցը, ինչպես միշտ, ծավալվեց դեռևս գործող վարչապետի հերթական ելույթի շուրջը, որն ամբողջովին կառուցված էր լկտի ստի ու հոխորտանքների վրա:

Չորեքշաբթի Ազգային ժողովում գործող վարչապետը պետք է զեկուցեր կառավարության անցած տարվա ծրագրի կատարման մասին, սակայն  իրականում դա նախընտրական ելույթ էր և բնականաբար ստերի, սպառնալիքների ու մեղադրանքների տարափ՝ ուղղված իր բոլոր առկա և թվացյալ հակառակորդներին: Պարզվեց, որ ԳՇ պետի 5 ամիս առաջ արած հայտարարությունն այն մասին,  որ ժամանակին զգուշացրել է պատերազմի ելքի մասին և առաջարկել օր առաջ հրադադար կնքել, ինչը փաստացի այս 5 ամիսների ընթացքում չէր հերքվել և կասկած չէր հարուցել, սուտ է:  Նիստի արձանագրություններն ու ձայնագրությունը կան, ասաց նա, և հաջորդ օրերին հանրության սեփականությունը դարձան այդ հույժ գաղտնի փաստաթղթերը, սակայն սևացրած տողերով, ջնջնված չէր միայն 2-3 նախադասություն, որոնք չէին կարող ապացուցել վարչապետի պնդումները: Պարզվեց, որ ժամանակին Լևոն-Տեր պետրոսյանն է պատվիրել իրեն հողերը հանձնել, Լելեթեփեի գործողությունը մտահղացել է գեներալներից մեկը, որոշումները կայացրել են հրամանատարները, իսկ ինքը սոսկ լսել է նրանց և մոդերատորի դեր է կատարել:  Պարզվեց նաև, որ պարտության ներկայիս վիճակի պատասխանատուն բոլոր նախկին նախագահներն են, բայց ոչ ինքը, որ չէր կարող 20 տարի քանդած երկիրը 2 տարում վերականգնել, մեղավորը նրանք են, որ նախապատրաստել էին կապիտուլյացիան իրենց թալանով ու մաֆիոզ կառույցներով:

Այսպիսով  բնավ զարմանալի չէր, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, «ազգակործան պատուհասի» կեցվածքը, այլ միանգամայն սպասելի: Ավելի քան 5 ամիս հաջողացնելով խայտառակ պարտությունից հետո մնալ իշխանության ղեկին և դեռ նախապատրաստվելով ընտրությունների՝ նա իր խառնվածքի համաձայն պիտի որ անցներ իր հիմնական գործելակերպին՝ շանտաժին: Ոչ ոք չէր ցանկանում մեկնաբանել նրա ելույթը, պատճառաբանում էին, որ չեն ցանկանում արձագանքել մոլագար ու ցինիկ ստախոսի հերթական զառանցանքներին:

Սակայն անսպասելի էին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործողությունները: Առաջին իսկ օրը նա ի պատասխան լրագրողների հարցերին ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել իր հասցեին արտահայտված ստերը, և ճշմարտությունն ի հայտ կգա միայն իշխանափոխությունից հետո: Բայց երկու օր անց հայտարարությամբ դիմեց Ազգային ժողովի նախագահին,  3 խմբակցությունների ղեկավարներին՝ կոչ անելով անհապաղ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ձևավորել։ Ուրեմն ի՞նչ ճշմարտություն է ակնկալում ջրի երես հանել Գասպարյանն այս իշխանության օրոք: Դրանից հետո բնավ անակնկալ չէր, որ պատերազմի ամենախնդրահարույց գործողությունը մշակած և ղեկավարած գեներալը՝ Սամվել Բաբայանը, որի անունը վարչապետը չտվեց, Հայաստանի հանրային հեռուստացույցի եթերում ձախողված գործողությունների ողջ պատասխանատվությունը բարդեց Օնիկ Գասպարյանի վրա:

Այսուհանդերձ հանրության լայն շրջաններին ամենից շատ հունից հանեցին ելույթի ավարտին քայլական խորհրդարանականների ծափահարությունները: Մարդիկ ուզում էին հասկանալ՝ ինչի՞ն են ծափահարում, պարտությա՞նը,  կապիտուլյացիայի պայմանագրի՞ն, Արցախի  երկու երրորդի կորստի՞ն, Հայաստանի առաձգական դարձած սահմանների՞ն, հազարավոր զոհերի՞ն, տասնյակ հազարավոր խեղված զինվորների՞ն: 

Բաքվի զուգահեռները և Ալիևի ծոծրակը

Ցինիզմն ու անամոթ սուտը գրեթե համաժամանակյա տատանում էին նաև Բաքվի մթնոլորտը, միայն թե այստեղ այս ամենը շոյում էր հանրության ականջները:

Երեքշանթի Բաքվում բացվեց արցախյան երրորդ պատերազմի ռազմավարի պուրակը, որտեղ ցուցադրված են  պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան, ռազմավարի այլ նմուշներ, սպանված ու գերեվարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։  Այդ սահմռկեցուցիչ տեսարանը երևում էր Իլհամ Ալիևի լուսանկարների ֆոնին: Արտասահմանյան մամուլի արձագանքը ցույց էր տալիս օտարերկրացիների զարմանքն ու վրդովմունքը: Ալիևին համեմատեցին բարբարոսների, միջնադարյան բռնապետների և Հիտլերի հետ:

Դա չխանգարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջորդ օրն այցելել Բաքու և որպես հուսալի ընկեր իր աջակցությունը հայտնել «վերջին հակամարտությունից տուժած տարածքների վերականգնման գործում»: Բավական աղմկահայույց էր  նրա մեկ այլ  հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ։ Նա ասաց, որ Ադրբեջանի նախագահներ Հեյդար և Իլհամ Ալիևները պարբերաբար փող են առաջարկել Ղարաբաղի համար, եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը:  Սակայն Հայաստանի նախկին ղեկավարները, մինչև Փաշինյանը, մերժել են առաջարկը։

Ոգևորված և դեռևս հաղթանակի երանությունը վայելող Ալիևը այս օրերին կրկին հայտարարեց, որ Զանգեզուրն իրենցն է, Սևանն իրենցն է, Երևանն իրենցն է և դրանք էլ պիտի վերադադարձնեն: Հայաստանից Ալիևի ֆաշիստական նկրտումներին պատասխանեց Մարդու իրավունքների պաշտպանը, այնուհետև՝ ավելի զուսպ և պաշտոնապես արտգործնախարարությունը, իսկ գործող վարչապետն արդրադարձավ միայն վերոնշյալ ելույթում, այն էլ՝ ոտանավորով:

Ալիևի հայտարարություններից մեկն էլ վերաբերում էր Սերժ Սարգսյանին: Իբրև թե 2016 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը խոստացել է հանձնել տարածքները և դրա համար իրենից երկու շաբաթ է խնդրել: Անհայտ մնաց, թե ինչու է Սարգսյանը հրադադարը ստորագրելուց հետո նման բան խոստացել և ապա ինչու չի կատարել իր խոստումը: Իսկ Սերժ Սարգսյանի գրասենյակն այդ կեղծիքին այսպես պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է»: Կյանքը ցույց տվեց, որ երբեմն հնարավոր է նաև սեփական ծոծրակը տեսնել, եթե հակառակորդ երկիրը ղեկավարի  քո իսկ շահերը պաշտպանող, դավադիր իշխանություն:

Նախագահի առեղծվածային զարթոնքը

Թեպետ Հայաստանի բնակչությունն արդեն մոռացել է, որ նախագահ ունի, քանի որ նրա հետ որևէ հույս չի կապում, հարևան երկրում այդ մասին չեն մոռացել: Ուստի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով մեկնեց Վրաստան։ 

Այս շաբաթ նախագահը, որ նախկինում սուսուփուս ստորագրում էր վարչապետի բոլոր հրամանները և Ազգային ժողովից եկած բոլոր օրենքները, ընդհուպ բացահայտ հակասահմանադրական օրենքները, իսկ վերջին շրջանում ճիշտ հակառակն է անում, այս շաբաթ նույնպես աչքի ընկավ չստորագրելով:

Նախ չստորագրեց աղմկահարույց դատական նոր օրենսգիրքը՝ համարելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը։ Նա դիմեց Սահմանադրական դատարան մայր օրենքին դրա համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այնուհետև չստորագրեց վարչապետի հերթական աղմկահարույց նշանակումը՝ Արշակ Կարապետյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու մասին հրամանը, քանի որ այդ պաշտոնից հանված Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ նախագահի դեռ քննվում է դատարանում։ Չստորագրեց նաև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան:

Հերթական կեղծ քրեական գործը և ստվերային գրաքննությունը

Այն, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հանդես է գալիս իր մասնագիտության և պաշտոնի դիրքերից և չի ցանկանում դառնալ վարչապետի կամակատարը, այլ պահպանել դատական իշխանության՝ որպես գործադիր իշխանության հակակշռի դե ֆակտո կարգավիճակը, վաղուց է հայտնի: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ վարչապետը չի ցանկանում հաշտվել այդ իրողության հետ, և քանի որ նախորդ ճնշումները նրա նկատմամբ արդյունք չեն տվել, նա «ճարահատյալ» դիմել է իր փորձված գործիքին՝ քրեական գործ հարուցելուն: Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին, ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը, որն այդ խորհրդում է հայտնվել օրենքի խախտմամբ:

Ուրբաթ Երևանի կինոսրահներում կայանալու էր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան: Պարզվեց, որ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անձամբ զանգահարում էր կինոսրահների տնօրեններին և սպառնալիքներով պարտադրում չեղարկել ցուցադրությունը: Պրեմիերան, սակայն, կայացավ:

Շաբաթ օրն էլ հայտնի դարձավ, որ «վերևից», զանգահարել և վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին, որպեսզի չեղարկի ապրիլի 19-ին և 20-ին Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները:

«Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե ստալինյան ռեժիմի օրոք և ոչ էլ Հյուսիսային Կորեայում։ Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակված ՀՀ-ում. չեղարկվել է հայրենասիրական ներկայացում»,- գրեց դրամայի հեղինակ Վահրամ Սահակյանը, որը պատրաստվում է դատական գործընթաց սկսել:

Հերթական քարոզարշավը Վայոց ձորում

Այստեղ էլ լրատվամիջոցներն ու տեսագրություններն արձանագրեցին, որ ինչպես Արագածոտնում, գործող վարչապետը ելույթ էր ունենում հիմնականում մանկահասակ երեխաների առջև: Բայց դա չարյաց փոքրագույնն էր: Երբ նա այցելեց գերեզմանոց, որպեսզի հարգանքի տուրք մատուցի պատերազմում զոհվածներին, զոհվածներից մեկի հարազատը թույլ չտվեց նրան մոտենալ գերեզմանին: Այս միջադեպի առնչությամբ նշենք, որ անցած շաբաթ լրահոսներում հանդիպած ամենացնցող վերնագիրը, որ ամեն ինչ ասում է իշխանությունների իրական հարգանքի մասին, այսպիսին էր. «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ  Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը»:

Մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ էլ Արենիի ավագանու անդամը, դիմելով վարչապետին, ասաց, որ նրա նշանակած կադրերը մարզում կոռումպացված են:  «Դուք մտածում եք, որ ես կոռումպացվա՞ծ եմ»,- հարցրել է վարչապետը: Այդ հատվածը պաշտոնական կայքերը մոնտաժեցին՝ թողնելով վարչապետի ելույթների այն հատվածները, որոնցում նա, ինչպես միշտ, անողոք քննադատության է ենթարկում նախկինների կոռուպցիան:

Համավարակը

Շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 203 327-ի, շաբաթվա վերջին՝ 208 520-ի, այսինքն՝ 5193-ով ավելի, սակայն 511-ով պակաս, քան նախորդ շաբաթ: Փաստորեն օրական վարակվել է միջինը մոտ 750 մարդ: Ամենից քիչ նոր վարակվածներ հայտնաբերվել են երկուշաբթի՝ 510 մարդ, ամենից շատ՝ չորեքշաբթի՝ 1075: Ոչ էական, բայց նվազման միտում նկատվում է: Մի շաբաթվա ընթացքում մահացածների թիվն ավելացել է 125-ով՝ հասնելով 3878-ի: Շաբաթվա վերջի տվյալներով՝ ևս 980 վարկված մարդու մահվան պատճառը համարվել է այլ հիվանդությունը, ըստ այդմ՝ մինչ օրս մահացել է կոնորավիրուսով վարակված 4858 մարդ: Փաստացի օրական մահանում է միջինը 20 մարդ:

Անցած շաբաթ Հայաստանում սկսվեցին կորոնավիրուսի պատվաստումները: Հայաստանը ձեռք է բերել 24 հազար  դեղաչափ AstraZeneca և  15 հազար դեղաչափ Sputnik V պատվաստանյութ: Sputnik V ռուսական պատվաստանյութը կիրառվում է  18-54 տարեկան բուժաշխատողների, նույն տարիքի քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների շրջանում։

 

անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին