f

Անկախ

Ստանիսլավսկու անվան թատրոնն արձագանքել է Վահրամ Սահակյանի մեղադրանքներին


Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը պարզաբանում է տարածել, որում անդրադարձել է ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման չեղարկմանը, սակայն հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա չեղարկման պատճառների մասին։

Մասնավորապես, թատրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 

 

«Անթույլատրելի ենք համարում Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման հետ կապված Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անվան hանիրավի շահարկումը եւ իրավական գործընթացին քաղաքական աստառ հաղորդելը։ Թատրոնը մշտապես եղել եւ շարունակելու է մնալ ապաքաղաքական կառույց։ Հարցը գտնվում է իրավաբանական տիրույթում եւ իրավաբանների վերահսկողության ներքո»։

NEWS.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւս որեւէ մեկնաբանություն չտվեց «Անմարդկային կատակերգություն» ներկայացման չեղարկման պատճառների մասին՝ ասելով, որ ինքը վարակված է եղել կորոնավիրուսով եւ այսօր է դուրս գրվել հիվանդանոցից, ուստի ի վիճակի չէ անդրադառնալ թեմային, բայց առաջիկայում անպայման կարձագանքի։

«Ես այդ մարդը չեմ, որ ինչ–որ հարցերից խուսափեմ»,– ասաց Մխիթարյանը։

Նշենք, որ ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը ապրիլի 17–ին, Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ «Անմարդկային կատակերգություն» դրամայի՝ ապրիլի 19–ի եւ 20-ի կայանալիք ներկայացումները չեղարկվել են։ Ռեժիսորը գրել էր, որ հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին, ինչը նշանակում է, որ դա արել են թատրոնի վերադաս հիմնարկությունից՝ ԿԳՄՍ նախարարությունից։ Ռեժիսորը կարծիք էր հայտնել, որ կատարվածում իր մեղքի բաժինն ունի նաեւ փոխնախարար Արա Խզմալյանը, ուստի ըստ նրա՝  Մարիանա Մխիթարյանն ու փոխնախարարը պետք է պատասխան են տան օրենքի առաջ։

«Ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե ստալինյան ռեժիմի օրոք եւ ոչ էլ Հյուսիսային Կորեայում։

Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. չեղարկվել է հայրենասիրական ներկայացում»,– գրել էր Սահակյանը։

NEWS.am-ը խնդրի առնչությամբ դիմեց նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարություն։ Մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ նախարարությունը որեւէ առնչություն չունի այդ թեմայի հետ։

«Հարցն ամբողջությամբ գտնվում է թատրոնի ղեկավարության եւ Վահրամ Սահակյանի իրավահարաբերությունների տիրույթում»,– ընդգծեց Գեղամ Մելիքբեկյանը։

Վահրամ Սահակյանն էլ իր հերթին հրաժարվում է այլ մանրամասներ հայտնել։

«Լրատվականներին խնդրում եմ ինձ չզանգահարել եւ հարցազրույց տալու առաջարկ չանել, քանի որ սա ներքին քաղաքական հարց չի։ Իմ առաջին հարցազրույցը լինելու է Եվրոնյուզին, այնուհետ, չի բացառվում, որ Россия 24-ին։ Խոսակցության նյութն էլ պարզ է. ժողովրդավարությունը եւ մարդու ազատությունը ՀՀ-ում։ Այսինքն այն, որ Հայաստանում ստեղծագործելը դարձել է վտանգավոր։ Միջազգային հարթակների համար, ինձնից բացի խոսելու են տասնյակ ստեղծագործողներ»,– գրել է Սահակյանը։

Վահրամ Սահակյան Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ. հայ երիտասարդ ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի
Իրանում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութը
Նեթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել
Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման
Ռուս վետերանները կոչ են արել ապամոնտաժել «ֆաշիստների համագործակից» Նժդեհի արձանը Ղարաբաղում
Լատվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«Իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության». ԵՊՀ-ում բացվեց լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարան
Ապրիլին կատարված գործարքների թիվը 2019-ի ապրիլի համեմատ ավել է 24 տոկոսով. Այս տեմպը պետք է ավելացնենք. Փաշինյան
Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել
Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան
Ապրիլին հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ. սա պատմական ռեկորդ է Հայաստանի համար. Փաշինյան
Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների հարցին
Համաներումը չի տարածվի պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Բադասյան
Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել
Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
«Չելսի»-ին հաղթեց «Ռեալ»-ին և եզրափակիչում է. ՉԼ
Ապրիլին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկ երեխաների թիվը
Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերվել է 79-ամյա կնոջ դի
ԱԺ-ն վավերացրեց թմրամիջոցների վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը
Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար նախատեսվում է ստեղծել միասնական հարթակ
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց
Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բեզոարյան այծի որսի հանգամանքները պարզվել են
«Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում». Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու
Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում, ևս երկու հարց գաղտնի է. ուղիղ
Ավելին
Ավելին