f

Անկախ

Նաիրա Զոհրաբյան.՛Ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված՛՛


Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:

 Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը:

Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիևի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի:

 

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

 

Հարգելի գործընկերներ,

 

Տիկին Կովաչ, դուք հրաշալի զեկույց եք պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։

Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։ Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։ 

Հարգելի գործընկերներ, այս զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ ես ձեզ կներկայացնեմ Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»: Սրանք Ալիեւի խոսքերն են։ Մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարեց՝ «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»:

Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգնված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացաթիկ կոթողները։ 

 

Նաիրա Զոհրաբյան ելույթ ԵԽԽՎ Ադրբեջան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ է հարձակվում ԼՀԿ-ի վրա
«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են
«168 ժամ»․ Փաշինյանի համար կարևորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը․ նա իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը
«Հրապարակ»․ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի...
«Հրապարակ»․ Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը
՛՛Հրապարակ՛՛.Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին
«Իմ քայլը» իշխող դաշինքը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները Ընտրական օրենսգրքում
Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս
«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում
Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ Ազգային Համաձայնության կառավարությունը. Արմեն Դարբինյանը ցանկ է հրապարակել
Արման Թաթոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը ճիշտ չեն. ՄԻՊ աշխատակազմ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Վստահեցում. Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 մարդու մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Ավելին
Ավելին