ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ
21:20, 19.04.2021
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Պատահարներ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ապրիլի 15-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 7 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 7, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով շահագործվող՝ 1 տրանսպորտային միջոց։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։