L պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքավարի փոխել է զրույցի թեման, երբ իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 16-ին Փարիզում կայացած բանակցություններից առաջ մեկ անգամ ևս բարձրացրել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու անհրաժեշտության թեման: Գրում է Gazeta.ru-ն։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպմանը Ֆրանսիայի ղեկավարը փորձել է թուլացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը ՝ դիմելով դիվանագիտության օգնությանը, բայց միևնույն ժամանակ փորձել է չկորցնել դեմքը:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, Մակրոնի «քաղաքավարի պատասխանը» Զելենսկու հարցից խուսափելն է եղել, քանի որ նա նախընտրել է այդ մասին ի սկզբանե չխոսել;
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Ֆրանսիայի ղեկավարը հասկանում է, որ ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի մուտքի աջակցությունը սպառնում է բարդացնել Փարիզի և Մոսկվայի հարաբերությունները: Ավելի ուշ Մակրոնի վարչակազմը պարզաբանել էր, որ այս «նուրբ հարցը» պետք է համատեղ քննարկվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կայանալու է 2021 թվականի հունիսին: Ապրիլի 16-ին Մակրոնը հանդիպեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Դրանից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Բրյուսելի համար «եկել է պահը» Ուկրաինային ՆԱՏՕ և ԵՄ հրավիրել: Նա կարծիք էր հայտնել է, որ եթե Եվրամիությունը Կիևին համարում է եվրոպական ընտանիքի անդամ, ապա պետք է գործի համապատասխանաբար, այսինքն ՝ ժամանակն է բանակցություններից որոշման անցնել ։