РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՀԿ մասնագետները դեմ են միջազգային թռիչքների համար պատվաստումների հաստատման պահանջին, քանի որ դա կարող է խանգարել տեղաշարժի ազատությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Անդամ պետություններին խստորեն խորհուրդ է տրվում ընդունել, որ պատվաստումների վերաբերյալ ապացույցների պահանջները կարող են սրել անհավասարությունները ... ազատ տեղաշարժի հարցում», - նշված է ԱՀԿ ուղեցույցներում:
Բացի այդ, պարզաբանվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստանյութերի արդյունավետության մասին ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեք ամսով երկարաձգել էր առողջապահության ոլորտի համաշխարհային արտակարգ իրավիճակը:
Աշխարհում 142 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան երեք միլիոն հիվանդ մահացել է:
Վիրուսի տարածմամբ աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է (32 միլիոն դեպք և 581 հազար մահ), որին հաջորդում են Հնդկաստանը (15 միլիոն դեպք և 179 հազար մահ), Բրազիլիան (գրեթե 14 միլիոն դեպք և 373 հազար մահ) և Ֆրանսիան (5 միլիոն դեպք և 100 հազար մահ):