f

Անկախ

ԱԽ-ն հրապարակել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը


Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում էր տարածել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության մեջ որոշ պնդումների վերաբերյալ և հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր: Ներկայացրել էինք Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերը:

«Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:

Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները»:

Սակայն Օնիկ Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին պարոն Գասպարյանը զեկուցողների ցանկում չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել), ինչը հավաստում է ԱԽ-ի նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 1) :

Հաջորդիվ պարոն Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Անվտանգության խորհուրդ Օնիկ Գասպարյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին