f

Անկախ

«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am


ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

Ավելի վաղ ԱԽ-ն նույն խնդրի վերաբերյալ գրավոր գաղտնազերծել էր, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել՝ դրությունը վատ է եւ պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։

 

 

Նշենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հարցադրումներին ի պատասխան՝ չէր հերքել ԳՇ նախկին պետի համապատասխան պնդումը: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ զգուշացրել էր, որ «ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով», ինչը եւ տեղի է ունենում:

Այսինքն, քննարկման առարկա դարձած 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցի գաղտնազերծված հատվածները ոչ միայն չեն հերքում ԳՇ նախկին պետի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկի իրական լինելը, այլեւ ընդհակառակը՝ հաստատում են դրա իսկությունը, ինչը կարելի է կռահել անգամ հրապարակված ձեւակերպումների լեզվաբանական «քննության» արդյունքում:

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն, որեւէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…,- նշվում է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի խոսքի գաղտնազերծված հատվածում, որից հետո հավելվում,- … Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…»:

Հայերեն մի քիչ լավ իմացողները կփաստեն, որ «ամեն դեպքում»-ից առաջ տվյալ դեպքում պետք է, որ խնդիրների, բարդ իրավիճակի կամ, այսպես ասած, հակադիր իրավիճակի մասին խոսք լինի, որից հետո Օնիկ Գասպարյանն ասեր՝ «ամեն դեպքում, զորքերը իրենց խնդիրը կատարում են…»:

Երկրորդ՝ եթե կոնկրետ ուղղությամբ փոքր հաջողություններ են եղել, դա չի նշանակում, որ գլոբալ առումով ռեսուրսային խնդիրներ չեն եղել:

Ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ArmLur.am-ի միջոցով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով մոնտաժված ձայնագրությանը, պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ դրանից հետո նաեւ իր ելույթն ամբողջությամբ:

Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանն արդեն 168.am-ի հետ զրույցում ասել է.

«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Թե ինչ նպատակ է հետապնդում կամ ինչ հարց է լուծում իշխանություն-ԳՇ նախկին պետ հեռակա բանավեճը, հստակ պնդում դժվար է անել՝ գուցե հասարակությանը կարեւորագույն խնդիրներից շեղելու եղանակ են ընտրել, գուցե սա ճնշման ձեւ՞ է՝ ուղղված Օնիկ Գասպարյանին, կամ առհասարակ Զինված ուժերին, գործող գեներալներին…

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր նաեւ, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:

«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, եւ այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:

Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքել է ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:

«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտել է Օ․Գասպարյանը:

Եվ քանի որ Օնիկ Գասպարյանն այլեւս ԳՇ ղեկավարը չէ, այն, ըստ էության, կներկայացնի ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանի խոսքով, այն պետք է ներկայացվեր մարտ ամսվա ընթացքում՝ ԱԽ նիստում, բայց դեռեւս ոչ մի տեղեկություն այդ մասին չկա, չնայած մարտի 30-ին ԱԽ նիստ հրավիրվել է:

Ըստ պաշտոնական տեղեկության, քննարկվել են Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: Վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 13-ին՝ նշված նույն օրակարգով:

Օնիկ Գասպարյան Անվտանգության խորհուրդ Պատերազմ

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին