f

Անկախ

Զբոսաշրջությունը հայ-թուրքական սահմանին ու Արագածի լանջերին


Հայ-թուրքկան սահմանին գտնվող Շիրակի մարզի Անիավան բնակավայրի մաս կազմող Խարկով կամ Նոր Շեն գյուղը դեռ շարունակում է ամայի մնալ: Այն պատմական Անիի ավերակների դիմաց է. երբ որոշում կայացվեց սահմանային գոտին գծել գյուղի մուտքից՝ մարդկանց ելումուտը դարձավ հատուկ թույլտվությամբ: Բնակիչները քիչ-քիչ լքեցին գյուղը: Այսօր գյուղը ոչ միայն դատարկ է, այլև՝ ավերակ: Հիմա Նոր Շենում մեկ ընտանիք է մշտական բնակվում, գյուղը հսկում են ռուսական սահմանապահ զորքերը:
Հենց այս բնակավայրից է, որ քաղաքամայր Անին երևում է անզեն աչքին լավ տեսանելի, ուր բացվում են Մայր տաճարի, Աղջկա բերդի, բերդապարիսպների կամարի տեսարանները: Սա Արևելյան Հայաստանի Անիին ամենամոտ հատվածն է, որտեղ էլ հաճախ զբոսաշրջիկների խմբեր են գալիս՝ Անին դիտելու համար:
Խնդիրն այստեղ այն է, որ ցանկացած այցի դեպքում պետք է նախ ստանալ ՀՀ ԱԱԾ թույլտվությունը, ապա՝ Դաշնային անվտանգության սահմանապահ զորքերի: Սա ժամանակատար և փաստաթղթային գործընթաց է, մինչդեռ նմանօրինակ հետաքրքրության վայրերը կարող են նպաստել տնտեսության զարգացմանը:
Այս նպատակով Շիրակի մարզպետը 2019-ի սկզբին առաջ քաշեց թեկուզ դիտակայանի հնարավորություն ստեղծելու հարցը, իսկ տարեվերջին էլ հայտարարեց՝ թե քննարկումներ են ընթանում սահմանային ռեժիմի փոփոխություն կատարելու համար: Չնայած այն միջպետական հարաբերություններին առնչվող հարց է և աշխատանքների համար ժամանակ է պետք:
- Պարզեցված ռեժիմ է լինելու, այսինքն փաստաթղթային ստուգման գործընթացն այդ տարածքում պետք է ամբողջությամբ դուրս գա: Իհարկե, վերահսկողության գործիքներ, մեխանիզմներ կլինեն, բայց այդ ամենը կլինի առանց բնականոն հոսքերը խանգարելու, - <Անկախ>-ի հետ զրույցում նշեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Երբ սահմանային ռեժիմի փոփոխությունը տեղի ունենա՝ արդեն նախադրյալներ կան բնակավայրը զբոսաշրջային գոտու վերածելու համար: Մարզի և սփյուռքահայ գործարարներն են հետաքրքրված պատմական Անիի հարևանությամբ բիզնես միջավայր ստեղծելու հնարավորություններով: Տիգրան Պետրոսյանն ասում է՝ արդեն 6 մարդ ցանկություն է հայտնել բիզնես պլան իրագործելու համար.
- Սկսած սեփական տան առկայությունից այդ միջավայրում՝ վերջացրած տարբեր տեսակի ծառայությունների մատուցմամբ, այդ թվում՝ հյուրատնային:
Գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը Խարկովի վերակառուցման իր պատկերացումներն ունի.
- Կարելի է հին տները նույն ձևով պահպանել՝ որոշակի վերանորոգման աշխատանքներ տանել: Պատկերացրեք, որքան գեղեցիկ ու հարմար կլինի, եթե այդ տներն էլ իրար միացված լինեն փոքր ճանապարհներով՝ գյուղական ճանապարհներով:
Այս հնարավորությունը թույլ կտա ոչ միայն զբոսաշրջային նոր հոսքեր ներգրավել, այլև զբոսաշրջության հաշվին զարգացնել նաև գյուղերը: Ու քանի դեռ կառավարությունը քննարկում է Անիի տարբերակը, Արթիկում արդեն քայլեր են կատարվում զբոսաշրջիկին գյուղ բերելու համար:
Արագածի արևմտյան մասում՝ Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն գյուղում, իր հայրական տունը եռահարկ հյուրատան է վերածել Հովհաննես Մարգարյանը: Գյուղը հարյուրամյակների պատմություն ունի, պատմական ու հրաշագործ եկեղեցիներ ու վանքեր: Սակայն պատմական էքսկուրս կատարելու համար զբոսաշրջիկին մի քանի ժամ հարկավոր կլինի: Հովհաննես Մարգարյանը ացելուներին գյուղում թեկուզ մեկ գիշեր պահելու այլ տարբերակներ է առաջարկում՝ այստեղ զբոսաշրջիկների համար անցկացվում են նաև հայկական չեչիլ պանրի, տուֆից թռչնաքարերի և չրերի պատրաստման վարպետության դասեր: Զբոսաշրջիկը նաև ականատես կլինի օղի թորելու գործընթացին:

Անիավան բնակավայր Զբոսաշրջություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին